Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղեւորությունն է դեպի Իտալիա։Բանկից հայտնել են, որ ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Յունիբանկում ձեւակերպել Mastercard World «Travel» քարտ եւ այդ քարտով կատարել առնվազն մեկ գործարք արտերկրում։ Հաղթողը պատահականության սկզբունքով կընտրվի մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որը միավորում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով հաշիվները։ Սա հնարավորություն է տալիս արտերկրում գնումների համար վճարել համապատասխան արժույթով՝ խուսափելով ավելորդ փոխարկումներից:Mastercard World «Travel» քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում եւ գնահատում են հարմարավետությունն ու առավելությունները։ Քարտապաններին տրամադրվում է արտոնությունների լայն փաթեթ, որը ներառում է LoungeKey ծրագրի շրջանակում աշխարհի օդանավակայանների բիզնես-սրահներ տարեկան 6 անվճար մուտք քարտապանի եւ նրա հյուրերի համար, Fast Track Pass ծառայությունից տարեկան 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգ, ինչպես նաեւ շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։Mastercard World «Travel» քարտը կարելի է ձեւակերպել առցանց՝ անցնելով հետեւյալ հղումով կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Առցանց ձեւակերպման դեպքում քարտի թողարկումն անվճար է, իսկ տարեկան սպասարկման վճարը գանձվում է միայն երկրորդ տարվանից։Քարտի առաքումն իրականացվում է անվճար՝ հաճախորդի նշած հասցեով Հայաստանի տարածքում։ Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ֆիզիկական անձինք։ Tweet Դիտում՝ 1885