Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2026թ. 1-ին կիսամյակի համար:Զուտ շահույթ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 214,3 մլրդ ՀՀ դրամ ($573 միլիոն), ինչը 13,6 մլրդ ՀՀ դրամով կամ 6,8%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Բոլոր բանկերը գրանցել են շահույթ նշված ժամանակաշրջանում։Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 68,8 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Վարկային պորտֆելԲանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 11,4%-ով։Առ 30.06.2026թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 8,56 տրիլիոն ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 62%-ը։Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ եւ Ամիօ բանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 65,1%-ը:Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 22,9%: Լուսանկարը՝ RUMELS Management Solutions ՊարտատոմսերԲանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 304 մլրդ ՀՀ դրամով, կամ 57,8%-ով։ Այս էական աճը հիմնականում պայմանավորված է Արդշինբանկի կողմից թողարկված եվրապարտատոմսերով (Eurobonds), ընդհանուր $600 միլիոն արժեքով։Առ 30.06.2026թ. բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 830 մլրդ ՀՀ դրամ։17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ընդհանուր կապիտալ2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 77 մլրդ ՀՀ դրամով, կամ 3,6%-ով ու կազմել 2,23 տրիլիոն ՀՀ դրամ։ Այդ աճը հիմնականում պայմանավորված է՝- Զուտ շահույթով՝ 214 մլրդ ՀՀ դրամ,- Ամիօ բանկի եւ Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալի աճերով՝ 20 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլրդ ՀՀ դրամ համապատասխանաբար- Հայտարարագրված դիվիդետներով՝ 169 մլրդ ՀՀ դրամ:2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դիվիդենտ հայտարարագրել է 11 բանկ՝ Արդշինբանկ՝ 100,3 մլրդ ՀՀ դրամ,Ամերիաբանկ՝ 25,4 մլրդ ՀՀ դրամ,Յունիբանկ՝ 9,3 մլրդ ՀՀ դրամ,Ինեկոբանկ՝ 9 մլրդ ՀՀ դրամ,Ակբա բանկ՝ 7,5 մլրդ ՀՀ դրամ,Evocabank՝ 5 մլրդ ՀՀ դրամ,Կոնվերս Բանկ՝ 4,3 մլրդ ՀՀ դրամ,ԱրարատԲանկ՝ 4 մլրդ ՀՀ դրամ,Հայէկոնոմբանկ՝ 2 մլրդ ՀՀ դրամ,ԱրմՍվիսԲանկ՝ 1,1 մլրդ ՀՀ դրամ,ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ 0,76 մլրդ ՀՀ դրամ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions 2026թ. 1-ին կիսամյակի եւ նախորդ ժամանակահատվածների համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունները հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 4178