«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության եւ շարունակական առաջընթացի պատմություններով։ 30 տարվա ընթացքում «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ում պահպանել են ամենակարեւորը՝ պրոֆեսիոնալ մոտեցումը, իսկ հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվել են։ Այսօր բժշկական կենտրոնում գործում են ստոմատոլոգիայի, պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության, բժշկական կոսմետոլոգիայի բաժանմունքները, թվային ատամնատեխնիկական լաբորատորիան, ինչպես նաեւ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ախտորոշիչ ծառայություններ։ Վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներով այստեղ իրականացվում են նաեւ ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտություններ։ Բժշկական կենտրոնը շարունակում է զարգանալ՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ եւ ընդլայնելով մատուցվող ծառայությունները։Այսպիսի զարգացումը պահանջում էր նաեւ զգալի ներդրումներ։ Նոր հիվանդանոցային մասնաշենքը պետք էր համալրել ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտ ենթակառուցվածքով։ Հենց այս փուլում էլ սկսվեց համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ։Converse SME բիզնես ֆինանսավորման շրջանակում իրականացված ֆինանսավորման շնորհիվ բժշկական կենտրոնը համալրվել է նոր վիրահատարանով, գերժամանակակից վիրահատական սեղաններով, լուսային համակարգով, բժշկական կահավորմամբ եւ նորագույն սարքավորումներով։Բժշկական կենտրոնի հիմնադրի խոսքով՝ հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը նման մասշտաբային զարգացման ծրագրերն իրականացնելու կարեւոր նախապայմաններից է, իսկ վստահելի համագործակցությունն օգնում է ավելի արագ կյանքի կոչել ներդրումային ծրագրերը։Ֆինանսավորումն իրականացվել է Converse SME եւ Converse Leasing պրոդուկտների շրջանակում։Տեսանյութն՝ այստեղԿոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 990