Անգլիայի բանկը կոչ է անում արձագանքել գործակալական ԱԲ-ի թռիչքաձեւ աճին

03.07.2026 | 00:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Անգլիայի բանկի փոխկառավարիչ Սարա Բրիդոնը կոչ է արել թարմացնել կարգավորող բազան՝ հաշվի առնելով գործակալական արհեստական բանականության (ԱԲ) թռիչքաձեւ աճը։


Պորտուգալիայում ելույթ ունենալով կենտրոնական բանկերի ներկայացուցիչների հավաքին, Բրիդոնը հայտարարել է վերահսկողության ոլորտում հնարավոր բացերի մասին, որոնք առաջանում են տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես՝ վճարումների եւ թրեյդինգի մեջ գործակալական ԱԲ-ի կիրառման հետեւանքով, հաղորդում է Finextra-ն։

«Մեր կարգավորող մեխանիզմները հաշվի չեն առնում ինքնավար գործակալների ի հայտ գալը, իսկ գործակալի յուրաքանչյուր քայլի նկատմամբ մարդկային հսկողությանն ապավինելը հազիվ թե իրատեսական լինի», - նշել է Բրիդոնը։

«Այսօր իմ ուշադրության կենտրոնում են կիբեռռիսկերը, գործակալական թրեյդինգը, գործակալական վճարումներն ու կոմերցիան։ Սակայն մեկ տարի անց, կամ գուցե ավելի շուտ, այս ցանկը կարող է միանգամայն այլ տեսք ունենալ», - հավելել է նա։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 2483

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW