Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ը ներկայացնում է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում: Բիբլոս Բանկ Արմենիայի Գանձապետական գործառնությունների բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը մեր նախագծի այս հոդվածում պատմել է բանկի ֆինանսական կայունության հարցում բաժնի ունեցած դերի, հիմնական գործառույթների, օպերատիվ որոշումներ կայացնելու եւ «ֆինանսական սթրեսները» հաղթահարելու մասին:Գանձապետարանի առօրյան Գանձապետարանը բանկի ամենակարեւոր օղակներից է, որը կառավարում է բանկի ազատ ֆինանսական ռեսուրսները, ապահովում է իրացվելիությունը եւ ֆինանսական կայունությունը։ Մեր հիմնական գործառույթները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների՝ իրացվելիության, ներդրումային պորտֆելի, արտարժութային դիրքի եւ կանխիկ միջոցների կառավարում, ինչպես նաեւ շուկայի տվյալների վերլուծություններ:Իրացվելիության կառավարումը մեր ամենակարեւոր գործառույթներից մեկն է: Եթե ավելի հանրամատչելի ներկայացնենք, ապա այն ապահովում է, որ բանկը բավարար միջոցներ ունենա իր պարտավորությունները կատարելու համար։ Գանձապետարանը ծառայում է որպես կապող օղակ՝ նպաստելով բանկի առկա հնարավորությունների եւ հաճախորդների պահանջարկի միջեւ հավասարակշռության ապահովմանը։ Արմինե Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գանձապետարանի անմիջական պարտականություններից է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված որոշ նորմատիվների վերահսկումը, ինչպես նաեւ Բանկի ներքին սահմանաչափերի պահպանումը, որոնք որոշ դեպքերում կարող են լինել ավելի խիստ, քան Կենտրոնական բանկի սահմանած չափանիշները։Գանձապետարանը՝ «գլխավոր զարկերակի» դերումԵթե բանկը համեմատենք կենդանի օրգանիզմի հետ, ապա Գանձապետարանը այդտեղ գլխավոր զարկերակի՝ աորտայի դեր է կատարում․ թթվածնով հարուստ արյունը մատակարարում է մյուս օրգաններին, այս դեպքում՝ բանկի մյուս բիզնես ուղղություններին: Սա՝ արդեն նշածս բանկի իրացվելիության կառավարման դեպքում: Իսկ ահա շուկայի ներքին եւ արտաքին ազդակները վերլուծելիս, երբ պետք է պահպանել բանկի ֆինանսական կայունությունը, մեր աշխատանքը կնմանեցնեմ ուղեղի աշխատանքին:«Ֆինանսական սթրեսներ» հաղթահարող թիմըԳանձապետական ոլորտում աշխատելու հետաքրքրությունս եկել է Հայաստանի ֆոնդային բորսայում պրակտիկա անցնելիս, երբ առաջին անգամ որպես ուսանող շփվեցի արժեթղթերի շուկայի հետ: Կարելի է ասել՝ այդտեղից էլ սկսել է իմ ճանապարհը: Բանկային համակարգի գանձապետական գործառնությունների ոլորտում աշխատանքս սկսել եմ 14 տարի առաջ: Մեր գործում անընդհատ սովորելու բան կա, քանի որ ամեն օրը կարող է իր հետ նոր մարտահրավեր բերել եւ չնմանվել նախորդ օրվան: Հիմնականում հենց սա է ինձ մոտիվացված պահում՝ աշխատանքից չձանձրանալու եւ առաջ գնալու: Արմինե Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վերջին տարիներին ֆինանսական շուկան մի քանի «սթրեսով» է անցել, իսկ բանկային համակարգում Գանձապետարանը առաջիններից է, որ դրանք զգում է իր վրա: Քաղաքական անկայունություն, պատերազմներ. սրանց հետեւանքով առաջինը ֆինանսական շուկաներն են տատանվում, ի հայտ են գալիս լուրջ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել: Այսպիսի օրերին Գանձապետարանի զբաղվածությունն ու լարվածությունը բազմապատկվում է: Տվյալ համատեքստում կարեւոր գործոն է թիմի պատրաստվածությունն ու ունակությունը՝ աշխատելու բարձր լարվածության պայմաններում՝ առանց տագնապի մատնվելու։ Գանձապետարանը նոր թիմակիցներ ընտրելիս կարեւորում է ոչ միայն մասնագիտական ֆունդամենտալ գիտելիքները, այլեւ սթրեսային իրավիճակներում հանգստություն պահպանելու եւ արդյունավետ գործելու կարողությունը։Գանձապետարանի աշխատանքը հիմնականում պահանջում է օպերատիվ որոշումներ, քանի որ ժամանակը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի։ Այդպիսի որոշումները հաճախ հնարավորություն են տալիս ոչ միայն օգտագործելու շահավետ պահերը, այլեւ խուսափելու բաց թողնված եկամուտներից՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։ Այդ պատճառով շուկայի տվյալների ու փոփոխությունների մասին թիմի իրազեկված լինելը կարեւոր նշանակություն ունի։Նորարարությունը գանձապետական գործառույթներումՆորարարական տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականության կիրառումը, դեռ ամբողջապես ներթափանցած չեն մեր բաժնի գործունեության մեջ, սակայն որոշ գործառույթներում դրա կիրառման գործընթացն արդեն սկսվել է։ Այս պահին մեր նորարարական մոտեցումներից հիմնականը կապված է խնդիրների կանխարգելման հետ՝ հետադարձ կապի համակարգված մեխանիզմների եւ գործընթացների ստանդարտների մշակման միջոցով։ Հեռանկարում նախատեսվում է ներդնել ավելի առաջադեմ լուծումներ, ինչպես օրինակ՝ ավտոմատացված խորհրդատվական համակարգեր եւ որոշումների կայացմանն աջակցող գործիքներ, որոնք կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունն ու ճշգրտությունը։Մոտիվացնող ու համագործակցային միջավայրի կարեւորությունըԱրդեն 10 տարի է՝ ղեկավարում եմ Գանձապետական ուղղությունը: Սեփական փորձից կարող եմ ասել, որ ղեկավարը պետք է կարողանա միշտ մոտիվացնել իր թիմին եւ նրան «անվտանգ» միջավայրում աշխատելու զգացում փոխանցել: Թիմի յուրաքանչյուր անդամ իր ղեկավարից պետք է զգա, որ որեւէ իրավիճակում իրեն չեն ասի՝ դու ես մեղավոր եւ վերջ: Ցանկացած խնդիր թիմինն է, եւ միասին պետք է լուծենք այն՝ անպայման անդրադարձ կատարելով, վերլուծելով, հասկանալով, թե ինչպես կարելի է հետագայում կանխել նման խնդիրները: Արմինե Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ցանկացած թիմում ղեկավարի համար առաջնային է համագործակցային միջավայր ստեղծելն ու իրար հետ անկեղծ լինելը:Հավասարակշռություն աշխատավայրում եւ դրանից դուրսԵրբեմն ծանր աշխատանքային օրեր ենք ունենում, եւ շատ կարեւոր է դրանից հետո վերականգնվել կարողանալը: Այդ հարցում ինձ օգնում է աշխատավայրում եւ դրանից դուրս հավասարակշռության հստակ սահմանում ունենալը: Աշխատանքի ժամին լիարժեք նվիրվում եմ աշխատանքին, իսկ դրանից դուրս՝ ընտանիքիս: Անփոխարինելի է ընտանիքի հետ անցկացրած ժամանակը: Աշխատանքային առօրյայից չհոգնելուն օգնում են նաեւ լողն ու ճամփորդությունը՝ հատկապես գնացքով: Շատ եմ սիրում հետեւել՝ ուրիշ քաղաքներում եւ գյուղերում ինչպես են ապրում մարդիկ:Կարդացեք նաեւ`Թելման Գեւորգյան․ Մեր աշխատանքը բիզնեսին անվտանգ «այո» ասելու մասին էԱրթուր Փալիկյան. Ամենակարեւոր որակներից մեկը թիմին եւ հաճախորդներին լսելու կարողությունն էԱրա Խաչատրյան․ Իրավական լեզվի պարզությունն օգնում է բանկի նկատմամբ վստահության բարձրացմանըԱրփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 20102