Դեկտեմբերի 27-ին վերաբացվեց Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի ամենասրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18 մասնաճյուղն այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին: Մասնաճյուղի վերաբացումից հետո Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը Banks.am-ին պատմել է այս ոլորտում զարգացումների, անցնող տարվա ձեռքբերումների եւ բիզնեսի աճին միտված քաղաքականության մասին:Լավատեսական քաղաքականություն«Լավատեսության համար հիմք էին հանդիսացել 2020թ․ արդյունքները: Երկրի եւ մեր հաճախորդների համար այդ դժվարին երկու տարիներին մեզ հաջողվեց լինել առավել հաճախորդամետ եւ դրսեւորել բավարար ճկունություն՝ ի հայտ եկած խնդիրներն հօգուտ հաճախորդների լուծելու եւ վստահելի բանկի համբավը պահպանելու համար»,- ասել է նա: Լեւոն Ռուբինյանը նշել է, որ բանկի հանդեպ վստահության լավագույն ցուցիչն է հաճախորդների խնայողությունների պորտֆելը բանկում, որը ոչ միայն չի նվազել 2020 թվականի ընթացքում, այլ շարունակաբար աճել է 2020 եւ 2021 թվականներին: Այժմ Ինեկոբանկը ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելով բանկային համակարգում զբաղեցնում է 2-րդ տեղը:«Վերջին երկու տարում քարտերի քանակն ավելացել է 25%-ով, օնլայն եւ մոբայլ բանկինգից օգտվող հաճախորդների քանակը՝ 37%-ով: Լավագույն սպասարկումն ու նորարար լուծումներն են պատճառը, որ հաճախորդների քանակն օրեցօր ավելանում է՝ ամրացնելով Ինեկոբանկի՝ հայաստանյան առաջատար թվային բանկի դիրքավորումը: Ընդ որում, բանկի հիփոթեքային պորտֆելը 2019թ-ի տարեվերջի համեմատ 2021թ-ի նոյեմբերի դրությամբ աճել է ավելի քան 60%-ով, ինչը նույնպես վկայում է, որ ավելի շատ հաճախորդներ նախընտրում են օգտվել բանկի մի քանի ծառայություններից եւ երկարաժամկետ։ Հետեւաբար, մոտակա տարիներին Ինեկոբանկը ներդրումներ է կատարելու հաճախորդների սպասարկման որակի ստանդարտների նշաձողն էլ ավելի բարձրացնելու, ինչպես նաեւ բանկի անձնակազմի մասնագիտական հմտությունները շարունակաբար զարգացնելու ուղղություններով»,- նշել է Մանրածախ բիզնեսի տնօրենը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նորարարություն՝ հանուն հարմարավետության«Անցնող տարում մենք ներդրեցինք հաշվի փաթեթների շարքը, որը ներառում է ֆինանսական տարբեր պահանջմունքներ ունեցող հաճախորդների համար բանկային եւ ոչ բանկային ծառայություններ: Փաթեթները ներառում են աշխատավարձի ստացման, խնայողությունների, վարկերի գործիքներ: Փաթեթների շրջանակում Ինեկոբանկն առաջարկում է մի շարք գերշահավետ ծառայություններ՝ այլ բանկերի բանկոմատներից առանց միջնորդավճարի կանխիկացումներ եւ շուկայում եզակի՝ անհատական մենեջերի ծառայություն, որի շրջանակում փորձառու ֆինանսական խորհրդատուներն ուղեկցում են հաճախորդներին իրենց գործարքների եւ առօրյա բանկային սպասարկման բոլոր փուլերում»,- ասել է նա:Լեւոն Ռուբինյանը հիշեցրել է, որ տարվա ընթացքում բանկի կողմից առաջարկվող ծառայությունները համալրվել են VISA Digital, պրեմիում դասի VISA Platinium եւ VISA Signature քարտերով, ներդրվել է NFC վճարումների հնարավորությունը: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Տարվա վերջին էլ տեղի ունեցավ ամենանշանակալի իրադարձությունը. հաճախորդներին ներկայացվեց paylater ծառայությունը: Սա աշխարհում հայտնի buy now, pay later գնումների նոր մշակույթ է, երբ հաճախորդները հնարավորություն են ստանում իրենց կատարած գնումների համար վճարել մի քանի ամսվա ընթացքում՝ հավասարաչափ մասերով, առանց որեւէ լրացուցիչ վճարի։ Այս ծառայությունը հասանելի է InecoMobile հավելվածի օգտատերերին. այն միտված է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ եւ հագեցնելով կյանքը հաճելի պահերով»,- նշել է Լեւոն Ռուբինյանը:«Մոտ ապագայում՝ սկսած հունվար ամսից, մեր հաճախորդներին կմատուցենք նոր անակնկալներ՝ հավատարիմ նորարարություն հանուն հարմարավետության մեր մոտեցմանը»,- եզրափակել է Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը:Անի ԽչոյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 22801