Հավատարիմ մնալով հաճախորդների ժամանակն արժեւորելու սկզբունքին` Ինեկոբանկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով իրենց տեսակի մեջ յուրահատուկ բանկային հաշվի փաթեթների շարք: Ինչպես նշել են բանկում, յուրաքանչյուր հաճախորդ դրանցում կկարողանա գտնել իր կենսակերպին եւ ֆինանսների կառավարման նախապատվություններին համապատասխան տարբերակ եւ ընտրել առավելությունների իր փաթեթը: start, basic, plus, special. Ինեկոբանկի նորանուն հաշվի փաթեթներն են, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են տվյալ դասի լավագույն պրոդուկտները։ Բանկային բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝ առանձնացված 4 փաթեթներով, նախատեսված են ինչպես բանկի հավատարիմ ու տարիների փորձառությամբ հաճախորդների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել կամ դեռ պատրաստվում են միանալ Թվային բանկին եւ օգտվել նորարարական բոլոր հնարավորություններից:«Բանկային ընդլայնված ծառայությունների մեր նոր փաթեթները մշակելիս առաջնորդվել ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր հաճախորդ յուրահատուկ է իր կյանքի ռիթմով ու դրանից բխող պահանջներով: Ուստի, մենք ստեղծել ենք այնպիսի անհատականացված լուծումներ, որոնք կգոհացնեն մեր ամենատարբեր պահանջմունքներ ունեցող հաճախորդներին եւ որ ամենակարեւորն է` կխնայեն նրանց ժամանակը»,- ասել է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը: start փաթեթն ապահովում է վստահ մուտք դեպի բանկային նորարարական ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր նոր են պատարստվում միանալ Ինեկոբանկին եւ հետաքրքրված են բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով: basic փաթեթն ընտրած հաճախորդները կարող են ստանալ բանկային լավագույն ծառայությունները` ստեղծված հիմնական ֆինանսական կարիքների համար:Ընդլայնված հնարավորություններով plus փաթեթն առավել հարմար է բանկային տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, ովքեր կարեւորում են հավելյալ հարմարավետությունն ու արտոնյալ պայմաններով ծառայությունների ստացման հնարավորությունը: Առանձնահատուկ բանկային հնարավորությունները՝ անհատականացված special փաթեթը, կհետաքրքրի կյանքի եւ ֆինանսական գործարքների ակտիվ ռիթմով հաճախորդներին, ովքեր ունեն յուրահատուկ պահանջմունքներ սպասարկման որակի եւ էքսկլյուզիվ պայմանների հանդեպ: «Նորարարությունը ճանապարհ է՝ մոտեցումներից մինչեւ տեխնոլոգիական ամենատարբեր լուծումներ: Այս գաղափարը շարունակում է մնալ Ինեկոբանկի գործունեության հիմքում: Հաշվի 4 փաթեթները նախորդ հաջող փորձի հիման վրա կատարելագործված նոր առաջարկ է՝ օգնելու ներկա եւ ապագա հաճախորդներին ավելի մոտ գտնվել Թվային բանկի նորարարական ծառայություններին եւ շարունակելու զարգանալ իրենց ֆինանսական պահանջմունքներին համահունչ»,- ասված է հաղորդագրության մեջ։Փաթեթները գործելու են մայիսի 17-ից եւ հասանելի են լինելու հաճախորդներին ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց միանալու համար: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հաշվի փաթեթներին միանալու դեպքում կգործի հատուկ առաջարկ: Մանրամասների համար կարող եք այցելել բանկի կայքէջը: Tweet Դիտում՝ 2840