«Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի». բոլորովին վերջերս Ինեկոբանկն իր հաճախորդներին ներկայացրեց իր նոր՝ paylater ծառայությունը, որը աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու թրենդային ձեւաչափի ներդնումն է Հայաստանում։ Banks.am-ը Q&A խորագրում ներկայացնում է, թե ինչ է paylater-ը եւ ինչպես է այն գնումներ կատարելու ազատություն տրամադրում InecoMobile օգտատերերին։ 1. Ի՞նչ է paylater-ը paylater-ը միջազգային շուկայում մեծ պահանջարկ վայելող «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) գնումներ կատարելու ժամանակակից տարբերակ է, որը թույլ է տալիս գնորդներին ձեռք բերել անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը հիմա՝ դրա դիմաց վճարելով հետո՝ մաս-մաս, 3 կամ 6 ամսում՝ առանց հավելյալ վճարների։ paylater-ի միջոցով Ինեկոբանկի հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 5.000.000 ՀՀ դրամ սահմանաչափ բանկի գործընկերների մոտ անկանխիկ վճարումներ կատարելու համար:2. Ո՞վ կարող է օգտվել paylater ծառայությունիցpaylater ծառայությունից կարող են օգտվել InecoMobile հավելվածի օգտատեր բոլոր հաճախորդները։ Բանկի այն հաճախորդները, որոնք դեռեւս չունեն InecoMobile-ն իրենց սմարթֆոնում, կարող են ներբեռնել հավելվածը, գրանցվել եւ օգտվել paylater ծառայությունից:3. Ինչպե՞ս ստանալ paylater սահմանաչափpaylater վճարային սահմանաչափը հնարավոր է ակտիվացնել InecoMobile հավելվածի միջոցով: Սահմանաչափը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում եւ հասանելի է 24/7 ռեժիմով։ Ավելին, ակտիվացված սահմանաչափը չի առաջացնում որեւէ պարտավորություն հաճախորդի համար, քանի դեռ դրանով չի կատարվել որեւէ վճարում։ 4. Ի՞նչ ծախսեր է ենթադրում paylater ծառայությունից օգտվելըpaylater սահմանաչափի ակտիվացումը եւ ծառայությունից օգտվելը չի ենթադրում որեւէ լրացուցիչ վճար կամ ծախս հաճախորդի համար: Հաճախորդը գնումը կատարելուց հետո սահմանված ժամկետում մաս-մաս վճարում է բացառապես ձեռքբերված ապրանքի կամ ծառայության արժեքը եւ ոչ մի դրամ ավել։5. Ինչպե՞ս օգտագործել paylater սահմանաչափըpaylater սահմանաչափի միջոցով հաճախորդները կարող են անկանխիկ վճարումներ կատարել Ինեկոբանկի գործընկեր բազմաթիվ խանութներում կամ սպասարկման կետերում, որտեղ առկա է paylater-ի QR տարբերանշանը։ Գործընկերների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից մինչեւ էսթետիկ բժշկություն, հագուստից եւ աքսեսուրաներից մինչեւ ավտոտեխսպասակում։ Պարբերաբար համալրվող ցանկին կարելի է ծանոթանալ անմիջապես InecoMobile հավելվածում կամ բանկի պաշտոնական կայքում։ Վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել InecoMobile հավելված, սկանավորել paylater QR կոդը դրամարկղի մոտ, ակտիվացնել «Վճարել հետո» տարբերակը եւ վճարումն արդեն արված է paylater եղանակով ընդամենը մեկ հպումով՝ առանց որեւէ հավելյալ ձեւակերպումների անհրաժեշտության: Ընդ որում, օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությա՞մբ, թե մասամբ կատարել paylater-ի միջոցով, իսկ վճարում ընդունողին հայտնի չի լինում՝ արդյոք վճարումը կատարվում է անձնակա՞ն միջոցներով, թե paylater սահմանաչափով։ 6. Ի՞նչ ժամկետում պետք է վերադարձնել ապրանքի կամ ծառայության արժեքըԿախված գործընկեր կազմակերպությունից՝ գործարքի գումարի վերադարձման ժամկետը 3 կամ 6 ամիս է։ Ընդ որում, հաճախորդները կարող են InecoMobile հավելվածի «Գործընկերներ» բաժնում տեսնել յուրաքանչյուր վաճառակետում կիրառվող ժամկետը։7. Ի՞նչ կլինի, եթե վճարումը ժամանակին չկատարվիpaylater սահմանաչափով կատարված գործարքների գումարը հաճախորդը վերադարձնում է բանկին հավասարաչափ վճարումների միջոցով՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում։ paylater սահմանաչափով կատարված գործարքի հերթական վճարման օրը հաճախորդն ունի հնարավորություն բաց թողնելու տվյալ վճարումը։ Այս դեպքում օգտագործված սահմանաչափի վճարման ողջ ժամկետը կերկարաձգվի մեկ ամսով։ Վճարումը հետաձգելու հնարավորություն հաճախորդն ունի 3 ամիս ժամկետի պարագայում՝ 1, իսկ 6 ամսվա դեպքում՝ 2 անգամ։ Եթե, այնուամենայնիվ, հաճախորդը ցանկանում է գնման գործարքի գումարը վերադարձնել ավելի ուշ, քան սահմանված է ժամանակացույցով, ապա նա ունի հնարավորություն երկարաձգել մարման ժամկետը եւ մնացորդը վճարել 12 ամսվա ընթացքում։ Սա տեղի է ունենում ավտոմատ կերպով․ հերթական վճարումը ժամանակին չկատարելու պարագայում վճարման ենթակա գումարը վերածվում է դասական սպառողական վարկի՝ պայմանագրով սահմանված տոկոսադրույքով։ 8. Ինչո՞վ է տարբերվում paylater-ը սպառողական վարկերից:paylater-ը մշտապես հասանելի վճարային սահմանաչափ է, որն, ի տարբերություն վարկի, գնման ֆինանսավորման խոստում է՝ առանց այն օգտագործելու պարտավորության: Ակտիվացնելով paylater ծառայությունը, հաճախորդը բանկից ստանում է ոչ թե գումարը, այլ կոնկրետ սահմանաչափի շրջանակում վճարումներ կատարելու հնարավորությունը։ paylater սահմանաչափից հաճախորդը իր հայեցողությամբ կարող է օգտվել մասամբ եւ բանկին վերադարձնել միայն փաստացի օգտագործված գումարը:Այսպիսով, paylater վճարային լուծման շնորհիվ հաճախորդներն ունեն ֆինանսական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները եւ ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի եւ ժամանակի կորստի: Tweet Դիտում՝ 24333