Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) աշխատակիցներ Արմեն Հարությունյանն ու Դավիթ Խոջոյանը նվաճել են Արարատ լեռան գագաթը եւ ծածանել AMX 25 դրոշը: «Ուրախ ենք կիսվել մեր թիմի համար առանձնահատուկ մի իրադարձությամբ․ մեր գործընկերներ Արմենն ու Դավիթը բարձրացել են Արարատ լեռ եւ գագաթին ծածանել AMX 25-ի դրոշը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակը նշանավորելով ավելի քան 5,000 մետր բարձրության վրա։Վճռականության, թիմային ոգու եւ նոր բարձունքներ նվաճելու մեր ձգտման խորհրդանշական դրսեւորում։ Շնորհավորում ենք Արմենին եւ Դավիթին այս տպավորիչ նվաճման կապակցությամբ եւ շնորհակալություն, որ AMX 25-ը հասցրին Արարատի գագաթ»,- նշել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Tweet Դիտում՝ 312