«Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի», - ասում է Ինեկոբանկն ու իր հաճախորդներին առաջարկում ողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձեւաչափը՝ paylater ծառայությունը: Լուսանկարը՝ Մեդիամաքս paylater-ը վճարման ժամանակակից տարբերակ է, որն օգտատերերին տրամադրում է մինչեւ 5 000 000 ՀՀ դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին եւ վճարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որեւէ հավելյալ վճարի։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից եւ ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչեւ էսթետիկ բժշկություն եւ կրթություն, հագուստից եւ աքսեսուարներից մինչեւ ավտոտեխսպասարկում:Այլ կերպ ասած, եթե ցանկանում եք որեւէ գնում կատարել, բայց այդ պահին չեք ցանկանում ծախսել ձեր խնայողությունները, Ինեկոբանկը «կվճարի ձեր փոխարեն», իսկ դուք կվերադարձնեք գումարը մի քանի ամսվա ընթացքում, ընդ որում՝ բանկին կվերադարձնեք ճիշտ այնքան գումար, որքան բանկը վճարել է ձեր փոխարեն։ Արեն Նալթակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այսօր մենք ազդարարում ենք մեր նոր ծառայության մեկնարկը, որը միտված է սպառողների գնումների ֆինանսավորման փորձի բարելավմանը: paylater-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ծառայությունը կամ ապրանքը եւ դրա դիմաց վճարել մաս-մաս՝ բանկին, իսկ բանկն իրենց փոխարեն կվճարի տվյալ բիզնեսին: Արդյունքում` հաճախորդը հնարավորություն կունենա առանց որեւէ տոկոսագումարի կամ միջնորդավճարի վերադարձնել ձեռք բերված ապրանքի գումարը», - ասում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը: Արեն Նալթակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արեն Նալթակյանը նշում է՝ Ինեկոբանկի կողմից տվյալ ծառայության ներդրումը շատ տրամաբանական է, քանի որ բանկը հանդիսանում է գնումների ֆինանսավորման եւ թվային բանկինգի առաջատարը Հայաստանում: «Այս ծառայությունն իր մեջ ամփոփում է նշված երկու բաղադրիչները: Կիրառելով գնումների ֆինանսավորման ոլորտի մեր փորձառությունն ու գիտելիքները, մեր հնարավորությունները թվային լուծումների ապահովման առումով՝ ստացել ենք շատ պարզ, հասկանալի ու մատչելի ծառայություն, որը, համոզված ենք, Հայաստանում կփոխի գնումների ֆինանսավորման մշակույթը», - ասում է Արեն Նալթակյանը: Նրա խոսքով՝ այս ծառայությունը գրավիչ է նաեւ բիզնեսների տեսանկյունից. «Վերջին տարիներին այն բավականին լայն տարածում ունի աշխարհում. BNPL-ի շուկան գնահատվում է մոտ 100 մլրդ դոլար եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2024թ-ը այն կհասնի 500 մլրդ դոլարի: Սա նշանակում է, որ ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում: Բիզնեսներին այս ծառայությունը հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց վաճառքները: Եթե դիտարկում ենք միջազգային շուկան, ապա այն բիզնեսները, որոնք սկսում են վճարումներ ընդունել BNPL-ի միջոցով, կարող են արձանագրել 20, 30, ընդհուպ մինչեւ 50 տոկոս վաճառքների աճ»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեկնարկի պահին paylater ծառայությունն արդեն ունի 100-ից ավել գործընկերներ, որոնց ցանկն օրեցօր ընդլայնվում է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ինչպես միշտ, այս անգամ եւս Ինեկոբանկը ներկայանում է իր նորարարական լուծումներով, եւ ինչպես միշտ, առաջնորդվում ենք «նորարարություն՝ հանուն հարմարավետության» մոտեցմամբ: Ներկայացվող նոր՝ paylater ծառայությունը, շնորհիվ նորարար, տեխնոլոգիական լուծումների, լրացուցիչ հարմարավետություն կտրամադրի մեր հաճախորդներին, որոնք իրենց առօրյա գնումների ընթացքում կկարողանան օգտվել առավել հարմար եւ ժամանակակից լուծումներից: Այս ծառայությունը կընձեռի սեփական միջոցները տնօրինելու ազատություն՝ հաճախորդն այսուհետ կարող է ընտրել՝ ծախսե՞լ սեփական խնայողությունները, թե՞ օգտվել paylater-ից», - ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Լեւոն Ռուբինյանը: Լեւոն Ռուբինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծառայությունն ամբողջությամբ թվային է, դրանից հնարավոր է օգտվել InecoMobile-ի միջոցով`ընդամենը մի քանի քլիքով: InecoMobile hավելվածի միջոցով հաճախորդը 24/7 կարող է նախօրոք տեսնել իրեն հասանելի գումարի սահմանաչափն ու ըստ այդմ գնումներ կատարել: Լուսանկարը՝ Մեդիամաքս InecoMobile հավելվածում paylater-ն արդեն հասանելի է: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է թարմացնել հավելվածը, մի քանի պարզ քայլ կատարել և վայելել պահը, քանի որ վճարումը կսպասի:Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 5527