Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի ամենասրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18 մասնաճյուղն այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին:Մասնաճյուղի արդիականացումն Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից մեկն է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: Թվային բանկինգի սրընթաց զարգացման պայմաններում, երբ ֆինանսական գործարքների ընդամենը 10% -ն է ֆիզիկապես իրականացվում մասնաճյուղերում, հաճախորդների կողմից շարունակում է պահանջված մնալ իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունը: Ինեկոբանկն օնլայն գործիքակազմի զարգացմանը զուգահեռ շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:Վերաբացված մասնաճյուղում այսուհետ ֆինանսական խորհրդատվությունը գործելու է մինչեւ ժամը 20:30, ինչը հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հարմարավետություն աշխատանքային ժամերից հետո բանկ այցելելու համար: Իսկ տարածքում տեղադրված ինքնասպասարկման տերմինալները վճարային, ինչպես նաեւ կանխիկացման եւ հաշվի համալրման համար հաճախորդներին հասանելի կլինեն 24 ժամ, 7 օր՝ ապահովելով բանկային գործարքների իրականացման համար հավելյալ ճկունություն:Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գեւորգ Մամիկոնյանը նշել է, որ մասնաճյուղային ցանցի արդիականացումն ու ընդլայնումը շարունակական բնույթ է կրելու՝ հանուն յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետության:«Թեեւ այսօր շուրջ 280,000 օգտատեր իր գրեթե բոլոր գործարքներն իրականացնում է InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, Հայաստանի ամենաթվային բանկը ուրախ կլինի տեսնել իր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում եւ ներկայացնել այն բոլոր ֆինանսական լուծումները, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց նպատակներին»,- նշել է Գեւորգ Մամիկոնյանը:«Ի դեպ, նախատոնական օրերն առավել ջերմացնելու նպատակով մինչեւ տարեվերջ Աբովյան 18 մասնաճյուղ այցելող հաճախորդները կարող են դառնալ գաղտնի Ձմեռ պապ հեռավոր համայնքներում կարիքի մեջ ապրող եւ հրաշքներին անհամբեր սպասող երեխաների համար: Ինեկոբանկի աշխատակիցները չորս տարի անընդմեջ միանում են Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական արշավին, եւ այս անգամ Բանկը կոչ է անում նաեւ հաճախորդներին մասնակից դառնալ նախաձեռնությանը՝ վերաբացված մասնաճյուղում տեղադրելով հանգանակման տուփեր եւ խոստանալով համալրել այցելուների կողմից այստեղ իրականացված նվիրատվությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 10376