«Walnut Farms» ընկերությունը 2022-ի հունվարից ընկույզի առաջին խմբաքանակը կարտահանի Մեծ Բրիտանիա։ Ընկերությունը առաջինն է Հայաստանում, որը սկսել է զբաղվել ընկույզի մշակմամբ՝ միայն մեծաքանակ արտահանման նպատակով։ Այն հիմնադրել է լիբանանահայ գործարար Սեմ Սամուելյանը։ Banks.am-ը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Ռաֆայել Նիկողոսյանի հետ։Ֆրանսիական ընկուզենիները ԱրմավիրումԳուցե զարմանալի հնչի, բայց հողատարածքը, որտեղ մշակվում են մեր ընկուզենիները, գտնվում է Արմավիրի մարզում։ Առաջին հայացքից սա գուցե տարօրինակ է, որովհետեւ ճանաչում ունի «Աշտարակի ընկույզ»-ը, մեծ պահանջարկ՝ Եղեգնաձորի սպիտակ ու բարակ կեղեւով ընկույզը։ Մենք որոշեցինք շեղվել ընդունված նորմերից եւ ընկուզենիների մշակմամբ զբաղվել Արմավիրում։ Հրաշալի հողատարածք է՝ 100 հեկտար։ Լուսանկարը՝ Walnut Farms Այս պահին 20 000 ընկուզենի ենք աճեցնում։ Տնկիները ներկրում ենք Ֆրանսիայից։ Ֆրանսիական ընկուզենիները սիրում են մեր հողը, շատ դիմացկուն են, ձմռանը չեն ցրտահարվում, ուշ են քնից արթնանում։ Պտուղն էլ այն է, ինչ պետք է՝ հիբրիդ։ Ի տարբերություն տեղական ընկուզենիների՝ ճիշտ մշակման պարագայում կայուն բերք ենք ստանում։ Թվում է, կարծես ամեն ինչ հարթ ու անխոչընդոտ է ընթացել։ Իրականում շատ բարդ փուլերով ենք անցել, շարունակ փորձարկել ենք, որ հասկանանք ինչ անենք ու ինչպես մշակենք դրենաժային հողը։Տեսականորեն այդ ամենից տեղյակ լինելն այլ բան է, գործնականում բոլոր հմտություններին եւ գիտելիքին տիրապետելը՝ բոլորովին այլ։ Լուսանկարը՝ Walnut Farms 5 տարի է մշակում ենք տարածքը եւ վերջապես այս տարի շատ լավ արդյունք ենք գրանցել, որովհետեւ ի վերջո հասկացել ենք մշակման, պարարտացման գրաֆիկը, փոխել ենք էտի ժամանակացույցը։ Հիմա, մեր գլխավոր խնդիրը, ինչպես եւ նախկինում՝ ոռոգման ջուրն է եւ դրա սակավությունը։Բիզնեսը հիմնադրվել ենք հստակ գիտակցմամբ, որ աշխատանքի պտուղները շատ ուշ են քաղվելու։ Այդ պատճառով է, որ մեր ռազմավարությունը երկարաժամկետ է։ Դժվար է լինել առաջինըՄենք առաջինն ենք, որ Հայաստանում զբաղվում է ընկուզենիների մեծաքանակ մշակմամբ, հիմնականում ընկուզենիներ ունեն տնային տնտեսություններում՝ 3-4 հատ։ Լուսանկարը՝ Walnut Farms Ընկուզենիներ շատ չեն մշակում, որովհետեւ բարդ է, ծառը կամակոր է, իր լեզուն ունի, բերքահավաքը դժվար է, պտղի կեղեւը կոտրելուց հետո մշակումն ու պահպանումը՝ նույնպես։ Ռաֆայել Նիկողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վերջին տարիներին սակայն, հայկական ընկույզի պահանջարկը գնալով մեծանում է։ Սա եւ լավ է, եւ վատ է՝ դժվար է, որ մինչ քեզ, որեւէ մեկը այս դաշտում որեւէ փորձ չի արել, որովհետեւ տեղեկատվություն չկա, փորձ նույնպես, ամեն ինչ սովորում ես շարունակ սխալվելով։Դիմեցինք ԱՆԻՖ-ինՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) ֆինանսական գործակցության ծրագիր ներկայացրեցինք։ Համագործակցությունն այդ պահին չստացվեց, բայց մեզ հրավիրեցին մասնակցելու «Արտահանման հիմունքները» ծրագրի շրջանակում անցկացվող արտահանողների համար նախատեսված դասընթացներին։Տեւեց 3 ամիս, երկու մոդուլները առկա ձեւաչափով էին, 2-ը՝ առցանց։ Սկզբում վստահ էինք, որ դասընթացները տեխնիկական հմտությունների մասին են լինելու՝ օրինակ, ում դիմել եւ ինչպես դիմել, եթե ուզում ես ապրանքդ արտահանել։Բայց պարզվեց, որ ծրագիրն ավելին է, քան սպասում էի՝ մեզ սովորեցնում էին այն ամենը, ինչ որեւէ կերպ առնչվում է արտահանմանը՝ ինչպես փաթեթավորես ապրանքդ, ինչպես ներկայացնես, ինչպես ավելի մրցունակ դարձնես դրսի շուկայում։ Բավականին հագեցած եւ ինտենսիվ դասընթացներ էին, հետաքրքիր լուծումներով ու առաջարկներով։ Դասընթացից հետո հստակեցվեցին քայլերըԴասընթացից հետո մեր քայլերի հաջորդականությունն ավելի հստակ պատկերացրեցինք։ Արտերկրում գործող ընկերություններից մեկի աջակցությամբ կարողացանք այստեղ արտադրամաս ստեղծել, որը հնարավորություն տվեց հավաքել ընկույզները։Մինչեւ ամսվա վերջ կհավաքագրենք ամբողջ ընկույզը, դեկտեմբերին կչորացնենք եւ արդեն հունվարին կարտահանենք։ Առաջինը պայմանագիրը Մեծ Բրիտանիայի հետ է։ Պահանջարկի հետ որեւէ խնդիր չունենք, բավականին մեծ է, նույնիսկ ավելին, քան մենք կարող ենք արտահանել։ Ռաֆայել Նիկողոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շնորհիվ «Walnut Farms»-ի, այսօր 38 մարդ ապահոված է աշխատանքով, եւ ստանում է միջինից բարձր աշխատավարձ։ Այս պահին մտածում ենք աշխատակիցների քանակի ավելացման շուրջ։ Նման բիզնեսները սովորաբար մեծ ժամանակ են կորցնում տարբեր փորձարարությունների վրա, որպեսզի հասկանան, թե որն է առավել լավ աշխատող տարբերակը։ Արդյունքում մեծ գումարներ ու ժամանակ են կորցնում։ ԱՆԻՖ-ի նման կազմակերպությունները հնարավորություն են տալիս նոր գիտելիքի եւ անվճար փորձի տեսքով, լրացուցիչ ներդրումներ բերել, ինչի շնորհիվ հետագայում կարող ես ավելի մրցունակ լինել։ Այն փրկում է սխալվելուց, իսկ եթե արդեն սխալվել ես՝ սխալները ուղղելու ճանապարհն է ցույց տալիս։Լուսին Մկրտչյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 16694