Կալավան համայնքը նախատեսում է հյուրընկալել շուրջ 5000 զբոսաշրջիկի

26.03.2018 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կալավան #զբոսաշրջիկ
2017-ին Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազ-ի, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ:

Մարտի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Սեւան կատարած այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ 2018թ. զբոսաշրջության ոլորտում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 24 մլն դրամի ներդրում, կստեղծվի 117 աշխատատեղ:

Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ եւ արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017թ. այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5000-ից ավելի զբոսաշրջիկի այցելություն:


Banks.am-ը հիշեցնում է, որ Կալավանի զարգացման 10-ամյա ծրագիրն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ամբողջ գյուղի բնակիչների ջանքերով:

«Կալավանում ձեզ կարող է գրավել այն միջավայրը, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպես է համայնքն ապրում որպես մեկ միասնական օրգանիզմ, որտեղ գյուղացիները ոչ միայն գոհ են, այլեւ հպարտ, որ ապրում են այդ գյուղում... Կարելի է ասել, որ սա իմ հիմնական երազանքն է. որ ցանկացած մարդ, Հայաստանի տարածքում որտեղ էլ ապրի, հպարտ լինի, որ ապրում է հենց այդ վայրում»,- Banks.am-ի հետ զրույցում նշել էր «Թայմ լենդ»-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:
Դիտում՝ 4271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW