Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերություն

Թարմացված է. 09.08.2011

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ Գրանթ Թորնթոն փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ շուկային ներկայացնելով նոր մոտեցում, այն է՝ բաժնետերերի կողմից առաջնորդվող և անհատականացված ծառայություններ, համապատասխանություն ամենաբարձր մասնագիտական չափանիշերին և աջակցություն արագ աճող ընկերություններին:

Ավելի քան տաս տարի է, ինչ Գրանթ Թորնթոնը իրականացնում է աուդիտորական առաքելություններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր եւ միջին ձեռնարկություններին, պետական կազմակերպություններին, կենտրոնական և առևտրային բանկերին Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Մոնղոլիայում: Հիմնվելով միջազգային կառույցի ամուր հիմքերի, բրենդի և համաշխարհային ցանցում առաջադրվող որակի բարձր չափորոշիչների վրա, ընկերությունը մատուցում է այնպիսի բարձրորակ ծառայություններ, որոնք բավարարում են հաճախորդների խստագույն պահանջներին:

Գրանթ Թորնթոն Հայաստանը միավորում է ավելի քան 130 միջազգային և տեղացի փորձառու մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսների, գործարարության և կառավարման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև իրավաբանական, հարկային և ՏՏ խորհրդատուներ:

Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն գրանցված է Միացյալ Նահանգների հանրային ոլորտի ընկերությունների աուդիտորներին վերահսկող մարմնում` "Բաց բաժնետիրական ընկերությունների աուդիտի վերահսկողության խորհրդում” (PCAOB), ինչը թույլ է տալիս ընկերությանը, որպես արտասահմանյան ընկերություն, հաստատել ԱՄՆ-ի բորսայում գրանցված ընկերությունների հաշվետվությունները, իրականացնել աուդիտ վերջիններիս հայկական մասնաճյուղերում և ներկայացուցչություններում, որոնք ներառվում են ամերիկյան ընկերության համախմբված հաշվետվություններում:

Ծառայություններ

Աուդիտ և հարակից ծառայություններ

- Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` համաձայն տեղական օրենսդրության
- Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS) և Համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (GAAP) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ - Ֆինանսական հաշվետվությունների վերստուգում
- Համաձայնեցված ընթացակարգեր

Խորհրդատվական ծառայություններ

- Գործարար ռիսկի ոլորտ - խորհրդատվություն ընկերությունների կառավարման արդյունավետության, ռիսկի կառավարման և ներքին վերահսկողության վերաբերյալ ներառյալ.
- ներքին աուդիտ, ներքին վերահսկողության համակարգի վերանայում, CFO ծառայություններ (ֆինանսական տարվա հաշվեփակում և հաշվետվությունների համախմբում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում և կանխատեսում, կատարողականության կառավարում), CIO ծառայություններ (տես՛ ՏՏ կառավարում և խորհրդատվություն)
- Միավորումներ և ձեռքբերումներ (ձեռքբերումներ և ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերում, օտարում, MBO, ‎‎‎‎MBI)
- Գործարքների իրականացման խորհրդատվություն (իրավիճակի վերլուծություն, հետ գործարքային խորհրդատվություն, աջակցություն գործարքի իրականացմանը, ցուցակված ընկերությունների հաշվետվողականություն)
- Բիզնեսի գնահատում (բիզնեսի, ընկերության, բաժնեմասի և ակտիվների գնահատում)
- Վերականգնում և վերակազմակերպում - խորհրդատվություն անվճարունակ և ցածր կատարողականով ընկերություններին, ռազմավարական վերանայումներ և ներդրումների դուրսբերում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կառավարում և խորհրդատվություն

- ՏՏ-ի վերաբերյալ հավաստիացում
- ՏՏ անվտանգություն
- ՏՏ ռազմավարության ներդնում
- ՏՏ իրավիճակի վելուծություն (due diligence)
- ՏՏ գնահատում

Հարկային խորհրդատվություն

- խորհրդատվություն հարկային ռազմավարության և հարկային պլանավորման բոլոր բնագավառների վերաբերյալ, սկսած ընկերության կազմավորումից կամ ձեռքբերումից և գործունեության ամբողջ ընթացքում, հատկապես` միջազգային տեսանկյունից:

Հաշվապահական ծառայություններ

- հաշվապահական համակարգի ստեղծում, ընկերությանը միջանկյալ հաշվետվությունների տրամադրում, բյուջեի և ամսական կամ եռամսյակային հաշվետվությունների պատրաստում, ինչպես նաև տարեվերջի ‎ֆինանսական հաշվետվությունների և բոլոր տեսակի հարկային և սոցիալական ապահովության հաշվետվությունների պատրաստում:

Իրավաբանական խորհրդատվություն

- Կորպորատիվ իրավունք
- Քաղաքացիական իրավունք
- Աշխատանքային օրենսդրություն
- Իրավաբանական իրավիճակի ուսումնասիրություն
- Իրավաբանական խորհրդատվություն և ընթացիկ իրավական աջակցություն
- Օրենսդրություն և օրենսդրական նախաձեռնություն
- Լիցենզիաներ, թույլտվություններ և հավաստագրեր
- Հարակից ծառայություններ

 

Տնօրեն - բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյան
Հասցե 0012, Երևան, Վաղարշյան 8/1
Հեռախոսահամար (010)26 09 64
Ֆաքս (010)26 09 61
Էլ. հասցե gta@am.gt.com
Վեբկայք http://www.grantthornton.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo