ՎՏԲ-Հայաստան բանկ

Թարմացված է. 16.05.2017

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա եւ դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին եւ գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի եւ Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ`«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, եւ 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

2007թ. հուլիսին «ՎՏԲ Բանկ ԲԲԸ» ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) եւ դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս որպես ViSA International եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱրՔա լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:

Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում եւ վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:

2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ` 24-ը` Երեւան քաղաքում, մնացած 43-ը` Հայաստանի բոլոր մարզերում եւ քաղաքներում:

2017 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 33,654,912 հազ. դրամ, ակտիվները 223,964,130 հազ. դրամ, պարտավորությունները՝ 190,309,218 հազ. դրամ:

Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւ
Հասցե 0010, Երեւան, Նալբանդյան 46
Հեռախոսահամար 87-87,
Էլ. հասցե headoffice@vtb.am
Վեբկայք http://www.vtb.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo