Արդշինբանկ

Թարմացված է. 03.10.2016

Հիմնադրվել է 2002 թվականին դեկտեմբերին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 83 լիցենզիա` տրված 25.02.03-ին:

2003 թվականին "Արդշինինվեստբանկը” գնել է "Արդշինբանկ” ԲԲԸ եւ "Հայագրոբանկ” ՓԲԸ ակտիվների եւ պարտավորությունների մեծ մասը` իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին:

Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինինվեստբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ անդամ, Master Card Europay համաշխարհային վճարային համակարգի փոխկապակցված անդամ, Visa International վճարային համակարգի լիիրավ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետեր եւ ՀՀ տարածքում գործող “ArCa” պրոցեսինգային ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ:

2014 թվականի նոյեմբերին բանկը վերանվանվել է "Արդշինբանկ” ՓԲԸ:

Բանկն ունի 66 մասնաճյուղ, որոնցից 20-ը` Երեւանում, 43-ը` Հայաստանի բոլոր մարզերում, 3-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում:

Բանկը սպասարկում է 224 հազար հաճախորդների:

Բանկի աշխատակիցների թիվը` մոտ 1080 մարդ:

Բանկի բաժնետերերն են "Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, "Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

2016 թ. հունիսի 30 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 51,294,786 հազ. դրամ, ակտիվները՝ 452,798,075 հազ. դրամ, պարտավորությունները՝ 401,503,289 հազ. դրամ:

Վարչության նախագահ Մհեր Գրիգորյան
Հասցե 0015, Երեւան, Գրիգոր Լուսավորչի 13 (գլխ. գրասենյակ)
Հեռախոսահամար (012) 22 22 22, fax. (010) 59 05 82
Ֆաքս (010) 59 05 82
Էլ. հասցե office@ardshinbank.am
Վեբկայք http://www.ardshinbank.am

Վերջին թարմացումը: 2017-04-20 12:22:21


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo