ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

Թարմացված է. 16.05.2017

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում:

Բանկը բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի օգոստոսից: Բանկային գործունեության լիցենզիան N4:

Բանկը 30.01.2009թ.-ից դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ի անդամ:

Բանկը ArCa համակարգի մասնակից է, հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր եւ լիիրավ անդամ: Բանկը թողարկել է ArCa Classic, ArCa Junior, ArCa Green Line, ինչպես նաեւ AUTOCARD բանկային վճարային քարտեր, "Ընտանեկան քարտեր" փաթեթը, "Նվեր քարտը":

Բանկը հանդիսանում է MasterCard և VISA International վճարային համակարգերի աֆիլիատ անդամ: Բանկը թողարկում է MasterCard Գոլդ, Բիզնես, Ստանդարտ եւ Մաեստրո քարտերը:

Բանկը միջազգային SWIFT վճարային համակարգերի մասնակից է: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ MoneyGram, AVERS, ANELIK, UNISTREAM, Xpress Money, Ria Money, INTEL EXPRESS, Sigue Transfer, Money Transfer համակարգերով:

Բանկը մասնակցությունը ունի տարբեր միջազգային և կառավարության կողմից իրականացվող վարկային ծրագրերում, որոնցից են` Համաշխարհային բանկի " ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելության ծրագիր”, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրերը, ՀՀ կառավարության "Տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր”, շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամի վարկային ծրագրերը, գերմանական KFW բանկի "Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում ծրագիր”, "Ազգային հիփոթեկային ընկերություն’ Ուվկ-ի հիփոթեքային ծրագիր:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB ('Կայուն') վարկային վարկանիշ:

Բանկը Երեւանում եւ մարզերում ունի 47 մասնաճյուղ:

Բանկը 31.05.2014թ. դրությամբ ունի 670 աշխատակից:

2017 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 33,299,292 հազ. դրամ, ակտիվները՝ 196,761,509 հազ. դրամ, պարտավորությունները՝ 163,462,217 հազ. դրամ:

Գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյան
Հասցե 0010, Երևան, Պուշկինի 19
Հեռախոսահամար (010)54 63 63 call-centre,
Վեբկայք http://www.araratbank.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo