Telcell վճարային համակարգ - Հայաստանի վճարային համակարգեր

Թարմացված է. 27.07.2012

«Թել-Սել» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007թ. մայիսի 29-ին: 2007թ. հուլիսի 24-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի 2 լիցենզիա` թիվ 2 (Վճարային համակարգ) եւ 2007թ. հուլիսի 24-ին` թիվ 5 (Վճարումների պրոցեսինգ եւ քլիրինգ): 2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը գործարկել է ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման ցանցը:

Շուկայում ընկերությունը գործում է Telcell եւ MegaPay բրենդների ներքո:

Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է բջջային օպերատորների, ինտերնետ-պրովայդերների, արբանյակային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի ծառայությունների վճարման հարմարավետ, հուսալի եւ օպերատիվ եղանակ: Telcell համակարգի միջոցով հնարավոր է վճարել կոմունալ ծառայությունների, ՀՀ Ճանապարհային ոստիկանության, ինչպես նաեւ տեխնիկական սարքերի միջոցով արձանագրված իրավախախտումների, տարբեր տեսակ պետական տուրքերի եւ տուգանքների, այլ ապրանքատեսակների ու ծառայությունների դիմաց: Ընդունվում են նաեւ վճարումներ հօգուտ առեւտրային ընկերությունների:

Բանկերի հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2011 թվականից կարելի է վճարումներ իրականացնել, ինչպես վարկերի մարման, ոսկու գրավների, օվերդրաֆտների համար, այնպես էլ լիցքավորել անձնական հաշվեհամարները։ Հայաստանում գործող բանկերից 12-ը միացել են Telcell պրոցեսինգային կենտրոնին եւ վճարումներ են ընդունում հոգուտ վերոնշյալ ծառայությունների:

2011 թվականից հաջողությամբ գործարկված Գյուլբեկայն 30 հասցեում գործող ստացիոնար սպասարկման կետի մջոցով վճարումներ են ընդունվում վերոնշյալ բոլոր ծառայությունների օգտին:

Ընկերության գործընկերների թվում են ավելի քան 85 պրովայդերներ:

Telcell վճարային համակարգի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 800 կետեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:

30.06.2012 թ.-ի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը կազմում է 63:

Գործադիր տնօրեն Արամ Ազատյան
Հասցե ՀՀ, ք. Երեւան 0010, Վարդանանց փակուղի 8
Հեռախոսահամար (060)27 22 22, 27 22 23, (010)56 01 15,
Էլ. հասցե info@tel-cell.am
Վեբկայք http://www.tel-cell.am

Վերջին թարմացումը: 2017-03-28 06:48:12


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo