ԿԱՄՈՒՐՋ վարկային կազմակերպություն

Թարմացված է 03.03.2017

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31):

«Կամուրջ»-ի պատմությունը սկսվում է 1998թ–ից, երբ «Փրկեք Երեխաներին» (Save the Children Inc.) ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ.-ին «Փրկեք Երեխաներին» կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաեւ CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի գործարկված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը եւ դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012 թ.-նի փետրվարի 21-ին «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերակազմավորվեց որպես «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի,Գյուղական ֆինանսավորման Կառույց ԾԻԳ-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաեւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:

Ներկայումս «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.

• Գյուղատնտեսական վարկեր,
• Բիզնես վարկեր,
• Հիփոթեքային / Վերանորոգման վարկեր,
• Սպառողական վարկեր:

Վարկերը տրամադրվում են եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձանց: Ֆիզիկական անձանց վարկերը տրամադրվում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական սկզբունքով:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը

2014թվականի մարտի 31-ի դրությամբ, «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ակտիվները կազմում են՝ 11.815 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5.669 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 11.123 մլրդ ՀՀ դրամ:

Ընկերությունն ունի 16 մասնաճյուղ Հայաստանի ամբողջ տարածքում:

Թարմացված է 09.07.2014

 

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31):

 

«Կամուրջ»-ի պատմությունը սկսվում է 1998թից, երբ «Փրկեք Երեխաներին» (Save the Children Inc.)  ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ.-ին «Փրկեք Երեխաներին» կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաեւ CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի գործարկված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը եւ դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012 թ.-նի փետրվարի 21-ին «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերակազմավորվեց որպես «Կամուրջ» ՈՒՎԿ  ՓԲԸ:

 

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի,Գյուղական ֆինանսավորման Կառույց ԾԻԳ-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»  հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաեւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:

 

Ներկայումս «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.

 

·         Գյուղատնտեսական վարկեր,

·         Բիզնես վարկեր,

·         Բնակարանային պայմանների բարելավման վարկեր,

·         Սպառողական վարկեր:

 

Վարկերը տրամադրվում են եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձանց: Ֆիզիկական անձանց վարկերը տրամադրվում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական սկզբունքով:

 

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը

 

2014թվականի մարտի 31-ի դրությամբ, «Կամուրջ»  ՈՒՎԿ ՓԲԸ-ի ակտիվները կազմում են՝ 11.815 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5.669 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 11.123 մլրդ ՀՀ դրամ:

 

Ընկերությունն ունի 17 մասնաճյուղ Հայաստանի ամբողջ տարածքում:
Տնօրեն Ալեքսանդր Տերյան
Հասցե ՀՀ, ք. Երեւան, Սեբաստիա 123
Հեռախոսահամար (011)27 00 00
Էլ. հասցե info@kamurj.am
Վեբկայք http://www.kamurj.am

Պայմաններ

Թարմացված է. 22.12.2014

Վարկեր Վարկի չափը Մարման ժամկետը Տարեկան տոկոսադրույք
Բիզնես վարկ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ» Մինչև 10,000 ԱՄՆ դոլար Մինչև 36 ամիս 15-16%
Վարկի, տոկոսների մարում 
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- մինչև 27 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի ապահովման միջոց 
- Երաշխավորություն և/կամ գրավ
Բիզնես վարկ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՅԻՆ» Մինչև 4,000,000 ՀՀ դրամ Մինչև 36 ամիս 20-22%
Վարկի, տոկոսների մարում 
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- մինչև 27 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի ապահովման միջոց 
- Երաշխավորություն և/կամ գրավ
Գյուղատնտեսական վարկ «ԾԻԾԵՌՆԱԿ» 
Խմբային երաշխավորությամբ 
/5-15 անձանց դեպքում/
50,000 - 1,500,000 ՀՀ դրամ,
Խմբի յուրաքանչյուր անդամի համար
մինչև 24 ամիս 20-22%
Վարկի, տոկոսների և սպասարկման վճարի մարում
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- մինչև 20 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները)

Վարկի ապահովման միջոց 
- խմբային երաշխավորություն
Գյուղատնտեսական վարկ «ԿԱՅՈՒՆ ԱՃ» 2,000,000 - 4,000,000 ՀՀ դրամ
Մինչև 10,000 ԱՄՆ դոլար
մինչև 36 ամիս 16%՝ 
դրամային վարկերի դեպքում,
12%՝ 
դոլարային վարկերի դեպքում
 
Վարկի, տոկոսների մարում 
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- մինչև 18 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի ապահովման միջոց 
- Երաշխավորություն և/կամ գրավ
Գյուղատնտեսական վարկ «ՋՐԻՑ ԴԵՊԻ ՇՈՒԿԱ» 4-10,5 մլն ՀՀ դրամ 24 – 84 ամիս 12%  
Վարկի, տոկոսների մարում
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- 12 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները)

Վարկի ապահովման միջոց 
- գրավ՝ անշարժ կամ շարժական գույք
Բիզնես վարկ «ԲԻԶՆԵՍ-ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ» 10,000-75,000 ԱՄՆ դոլար Մինչև 24 ամիս 15-16%
չօգտագործված մասի համար՝ 2 %
 
Վարկի, տոկոսների մարում 
- վարկի մարման ճկուն ժամանակացույց
- տոկոսագումարների վճարումը`յուրաքանչյուր ամիս վարկի մնացորդի նկատմամբ, վարկի գումարի մարման նվազագույն պահանջ՝ վերջին 3 ամիսներին հավասարաչափ

Վարկի ապահովման միջոց 
- գրավ՝ անշարժ կամ շարժական գույք
Բիզնես վարկ «ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ԴՈԼԱՐԱՅԻՆ» 10,000 - 150,000 
ԱՄՆ դոլար
36-60 ամիս 14-16%  
Վարկի, տոկոսների մարում
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- 3-12 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները)

Վարկի ապահովման միջոց
- գրավ՝ անշարժ կամ շարժական գույք
Բիզնես վարկ «ՔԱՂԱՔԱՅԻՆ» 
Խմբային երաշխավորությամբ
/3-15 անձանց դեպքում/
50,000 – 1,500,000 ՀՀ դրամ,
Խմբի յուրաքանչյուր անդամի համար
մինչև 24 ամիս 20-22%  
Վարկի, տոկոսների և սպասարկման վճարի մարում 
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- մինչև 8 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները) 

Վարկի ապահովման միջոց 
- խմբային երաշխավորություն
Գյուղատնտեսական վարկ «ԱԳՐՈ»  4 մլն – 60 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար 2 – 7 տարի (կապիտալ ներդրումների դեպքում) Մինչև 2 տարի (շրջանառու միջոցների համալրման դեպքում) 16%՝ ՀՀ դրամ, 12 %՝ ԱՄՆ դոլար
Վարկի, տոկոսների մարում
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- 18 ամիս (կապիտալ ներդրումների դեպքում) 12 ամիս (շրջանառու միջոցների համալրման դեպքում) (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները) 

Վարկի ապահովման միջոց
- գրավ՝ անշարժ կամ շարժական գույք
Վարկատեսակների ամբողջական նկարագրի հետ ծանոթացեք Ընկերության պաշտոնական կայքից www.kamurj.am

Թարմացված է. 22.12.2014

Վարկեր Վարկի չափը Մարման ժամկետը Տարեկան տոկոսադրույք

Անհատական սպառողական վարկ

Մինչև 1,000,000 ՀՀ դրամ

մինչև 24 ամիս

 24%

Վարկի, տոկոսների մարում
- ամսական, վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին 
- մինչև 3 ամիս արտոնյալ՝ դադարի ժամկետ (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները)
Վարկի ապահովման միջոց 
- մինչև 400,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատող անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) հնգապատիկի չափով
- մինչև 500,000 ՀՀ դրամ վարկերը կարող են տրամադրվել մեկ անձի երաշխավորությամբ
- 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել երկու անձանց երաշխավորությամբ կամ տրանսպորտային միջոցի գրավադրմամբ՝ գրավի գնահատված արժեքի 70%-ի չափով

Վարկատեսակների ամբողջական նկարագրի հետ ծանոթացեք Ընկերության պաշտոնական կայքից www.kamurj.am

Թարմացված է. 22.12.2014

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ»  Երևանում՝ նվազագույնը 30%,
ՀՀ մարզերում և լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը 10%
Երևանում՝ 7,8%
ՀՀ մարզերում՝ 5,8%
Մինչև 11,200,000 ՀՀ դրամ 120-180 ամիս
Վարկի համար կարող են դիմել.
 • երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից յուրաքանչյուրը 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի է, իսկ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը,
  • 20-30 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ միայնակ  ծնողները, Ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ:
Հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 1%-ի չափով՝ նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Վերանորոգման վարկ «ԽՆԱՅՈՂ ՏՈՒՆ»  - 11% 2,2-5,5 մլն ՀՀ դրամ 120 ամիս
Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան
Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ
Հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 1%-ի չափով` նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Վարկատեսակն ունի արտոնյալ/դադարի/ ժամկետ՝ 6-12 ամիս
Վերանորոգման վարկ «ՆՈՐԱՑՎԱԾ ՏՈՒՆ»  - 14% 300,000-2 մլն ՀՀ դրամ 60-120 ամիս
Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան
Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ
Հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 1%-ի չափով՝ նվազագույնը 10,000 ՀՀ դրամ
Վարկատեսակն ունի արտոնյալ/դադարի/ ժամկետ՝ 6-12 ամիս
Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման, վերանորոգման վարկ «ՆՈՐ ՏՈՒՆ»  Ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը 30%
Ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը 10%
13%` անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում 14%` անշարժ գույքի վերանորոգման դեպքում Մինչև 20,000,000 ՀՀ դրամ 60-120 ամիս՝ անշարժ գույքի վերանորոգման դեպքում 120-180 ամիս՝ անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում
Վարկառուի տարիքը դիմում հայտի ընդունման պահին՝ նվազագույնը՝ 20,  առավելագույնը՝ 60 տարեկան
Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ
Հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 1%-ի չափով՝ նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Բնակարանային պայմանների բարելավման վարկ
«Հասանելի» 
300,000 -2,500,000 AMD մինչև 36 ամիս 18%
Վարկի, տոկոսների և սպասարկման վճարի մարում
- վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ երբ իրականացվում է վարկի գումարի մարումը հաճախորդի համար առավել հարմար ամիսներին
- մինչև 20 ամիս  արտոնյալ (դադարի) ժամկետներով (երբ մարվում են միայն վարկի տոկոսագումարները և սպասարկման վճարները) 
Վարկի ապահովման միջոց
- 2 անձանց երաշխավորությամբ կամ
- 1 անձի երաշխավորությամբ և համապատասխան արժեքով իրացվելի շարժական գույքի գրավադրմամբ կամ
- համապատասխան արժեքով իրացվելի շարժական գույքի գրավադրմամբ
Վարկատեսակների ամբողջական նկարագրի հետ ծանոթացեք Ընկերության պաշտոնական կայքից www.kamurj.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo