Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կազմակերպություն - Վարկային կազմակերպությունները Հայաստանում

Թարմացված է. 01.02.2017

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 20) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:

Ֆարմ Կրեդիտը դրամական միջոցներ է ներգրավում Ֆինանսների նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույց ԾԿԳ-ի միջոցով` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» եւ «IFAD»-ի վարկային ծրագրերով, Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկային ծրագրով, գերմանական KfW զարգացման բանկի ագրովարկավորման, ինչպես նաեւ Ասիական Զարգացման Բանկի կանանց ձեռներեցության վարկային ծրագրերով:  Ֆարմ Կրեդիտը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության, Միկրոֆինանսավորման Կենտրոնի, Կոոպերատիվների միջազգային դաշինքի եւ Եվրոպայի կոոպերատիվների միության անդամ է:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 6 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ՝ գյուղատնտեսական վարկեր, ագրոբիզնեսի վարկեր, ՓՄՁ վարկեր, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն (լիզինգ) եւ բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ իրականացնում է ապրանքային արժեշղթայի ֆինանսավորում՝ «Առատ կաթ» նոր վարկատեսակի տրամադրման միջոցով:

2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ անդամ-փայատերերի թիվը կազմում է շուրջ 6,200, ակտիվները՝ 9,012 մլն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,311 մլն ՀՀ դրամ: Կազմակերպությունն ունի 7 մասնաճյուղ:


Գլխավոր Գործադիր Տնօրեն/Նախագահ Արմեն Գաբրիելյան
Հասցե 0018, Երևան, Քաջազնունու 18
Հեռախոսահամար (010)556086, (010)550831, (010)550741, (010)550784
Էլ. հասցե fca@fca.am
Վեբկայք http://www.fca.am

Վերջին թարմացումը: 2017-04-10 14:40:41

Պայմաններ

Թարմացված է. 01.02.2017

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Գյուղատնտեսական վարկեր

300.000 -20.000.000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ
Միջնորդավճարը` վարկի գումարի 1%, ոչ ավել քան 160 000 ՀՀ դրամ 
3 - 84 ամիս ՀՀ դրամ 10 - 17%
ԱՄՆ դոլար 11-16%
Ագրոբիզնեսի վարկեր

300.000 – 40.000.000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ
Միջնորդավճարը` վարկի գումարի 1%, ոչ ավել քան 160 000 ՀՀ դրամ
3 - 84 ամիս ՀՀ դրամ 10 - 17%
ԱՄՆ դոլար 11-16%
ՓՄՁ վարկեր

300.000 -40.000.000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ
Միջնորդավճարը` վարկի գումարի 1%, ոչ ավել քան 160 000 ՀՀ դրամ
3 - 60 ամիս ՀՀ դրամ 10 - 17%
ԱՄՆ դոլար 11-16%
Գյուղատնտեսական պարզ վարկեր 

300,000 - 3,000,000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ
Միջնորդավճարը` վարկի գումարի 1.5%
3 - 36 ամիս ՀՀ դրամ 10 - 17%
ԱՄՆ դոլար 12-17%
ՓՄՁ փոքր վարկեր

300,000 - 3,000,000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ
Միջնորդավճարը` վարկի գումարի 1.5%
3 - 36 ամիս ՀՀ դրամ 10 - 17%
ԱՄՆ դոլար 12-17%
Գյուղական վայրերում բնակարանի/բնակելի տան վերանորոգում 

700-10 000 ԱՄՆ դոլար
մինչև 60 ամիս ԱՄՆ դոլար 14-17%
Արժեշղթայի ֆինանսավորում "Առատ կաթ"

300.000 - 40.000.000 ՀՀ դրամ
Միջնորդավճարը` վարկի գումարի 1%
3 - 84 ամիս ՀՀ դրամ 12 - 13%

Թարմացված է. 01.02.2017

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Ֆինանսական վարձակալություն (Լիզինգ) 300.000 – 20.000.000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ Հաշվարկային արժեքի 1.5% 6 - 72 ամիս ՀՀ դրամ 10 - 17%
ԱՄՆ դոլար 11-16%

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo