Բիբլոս Բանկ Արմենիա

Թարմացված է. 16.05.2017

"Բիբլոս Բանկ Արմենիա” ՓԲ ընկերությունը հանդիսանում է "ԻԹԲ” Միջազգային Առևտրային Բանկ” ՓԲ ընկերության իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի:

2000 թվականի ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007թ Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին "Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ”-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որի մասնաճյուղերը սփռված են ողջ աշխարհով մեկ՝ Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.«Բիբլոս Բանկ Արմենիաե ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ՙՎԶԵԲ) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը ("ՕՄԶՀ”) ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. "ՎԶԵԲ” - 25% + 1 բաժնետոմս ՙՕՄԶՀ՚ - 10%:

2017 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 22,186,856 հազ. դրամ, ակտիվները՝ 69,184,576 հազ. դրամ, պարտավորությունները՝ 46,997,720 հազ. դրամ:

Գլխավոր Գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր գործադիր տնօրենի ժ/պ Հայկ Ստեփանյան
Հասցե 0002, Երեւան, Ամիրյան 18/3
Հեռախոսահամար (010)53 03 62
Ֆաքս (010)53 52 96
Էլ. հասցե info@byblosbankarmenia.am
Վեբկայք http://www.byblosbankarmenia.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo