«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային կազմակերպություն

Թարմացված է 11.05.2017

Ընկերությունը սկսել է աշխատել 2008 թվականի հունիս ամսից:

Կենտրոնական Բանկի թիվ 23 Լիցենզիա, տրված 27.06.2008թ.:

Ընկերության միակ բաժնետեր է հանդիսանում «Ագրովիժն» Բ.Վ. Հոլանդական ընկերությունը:

Ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը արդյունավետ եւ ճկուն ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում:

2009 թ.-ի հունիսից ընկերությունը մասնակցում է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի Շուկա ծրագրի վարկային բաղադրիչի իրականացմանը:

2011թ.-ի օգոստոսից Գերմանահայկական Հիմնադրամ ծրագրերի կառավարման գրասենյակի կողմից իրականացվող «ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորում:

2014թ.-ի հունիսից Հայաստանում Ասիական զարգացման բանկի գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման եւ զարգացման ծրագրի» շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին կին ձեռնարկատերերի վարկավորում:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հետ համագործակցության արդյունքում 2011 թ.-ի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ցածր տոկոսադրույքով եւ արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրում Հայաստանի գյուղացիական կոոպերատվիներին:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2014 թվականից ի վեր մասնակցում է KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» միջոցների տեղաբաշխման գործընթացին:

Վերջերս կազմակերպությունը սկիզբ է դրել նոր՝ «Ուրախ ֆերմեր» վարկային պրոդուկտի ծառայությունների մատուցմանը դյուրին եւ հասանելի պայմաններով:
Ներկայում կազմակերպությունն ունի 4 մասնաճյուղ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերում:

2016 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալը կազմում է 930,560 հազ. դրամ, ակտիվները` 6,942,812 հազ. դրամ, պարտավորությունները` 6,012,252 հազ. դրամ:

Կազմակերպության գործունեության հիմնական ողղվածությունն է`

• Վարկերի տրամադրում ֆերմերներին եւ գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին
• Բիզնես վարկեր
• Գյուղատնտեսական մեքենա/սարքավորումների ֆինանսական լիզինգ

Վարկային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը 2016թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 52 մարդ:

Գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյան
Հասցե 0037, Երևան, Ազատության 1/21 40
Հեռախոսահամար (060)44 05 50
Ֆաքս (060)44 05 51
Վեբկայք http://www.agrocredit.am

Պայմաններ

Թարմացված է. 12.05.2017

Վարկի տեսակը և չափը Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Բիզնես վարկեր
100,000 – 120,000,000 ՀՀ դրամ կամ 1,000-150,000 ԱՄՆ դոլար
  6-84 ամիս 13-20%
(ՀՀ դրամ) կամ
10-16%
(ԱՄՆ դոլար)
Խմբայինվարկ
300,000 -3,000,000 ՀՀ դրամ
  6-36 ամիս   13-22%
Առևտրայինվարկ
1,000,000-100,000,000 ՀՀ դրամ
  6-72 ամիս   13.75-20%
Պարզեցվածվարկ
300,000 -3,000,000 ՀՀ դրամ կամ 500-6,000 ԱՄՆ դոլար
  6-36 ամիս 13-22%
(ՀՀ դրամ) կամ 10-18%
(ԱՄՆ դոլար)
Ուրախֆերմեր
50,000-1,500,000 ՀՀ դրամ
3-12 ամիս 0-6%
Ջրիցդեպիշուկածրագրիվարկեր
300,000-20,000,000 ՀՀ դրամ
24-60 ամիս 11.5%
Ջինիշյանհիշատակիհիմնադրամ
100,000-1,000,000 ՀՀ դրամ
մինչև 12 ամիս 12%

Թարմացված է. 12.05.2017

Վարկի տեսակը և չափը Մարման ժամկետը Տոկոսադրույքը
Լիզինգ
100,000–150,000,000 ՀՀ դրամ կամ 200-200,000 ԱՄՆ դոլար
3-84 ամիս 9-20% (ՀՀ դրամ)
կամ 9-16%
(ԱՄՆ դոլար)

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo