Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Շաբաթ, Ապրիլ 27
17 առաջարկ
7 առաջարկ
2 առաջարկ
3 առաջարկ
1 առաջարկ
Թարմացված է. 05.09.2023EasyPay-ը Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակներից է, որը 2014 թ․-ից առաջարկում է վճարման պարզ ու նորարարական եղանակներ: «Իզի Փեյ» ՍՊԸ-ն ստացել է թիվ 17 լիցենզիա 2014թ. նոյեմբերի 4-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016թ.-ին։Ընկերությունն ունի 3900+ տերմինալ՝ տեղադրված ՀՀ ու Արցախի տարածքում։ Տերմինալները տեղադրված են հանրային բոլոր վայրերում՝ այգիներում, կանգառներում, մայթերին, ինչպես նաեւ պետական ու ֆինանսական կառույցներում, տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններում, սննդի կետերում ու ժամանցի վայրերում։ Երեւանում EasyPay-ն ունի 5 մասնաճյուղ։Ընկերությունը 2017 թ․-ին թողարկեց իր թվային դրամապանակ easywallet-ը, որով հնարավոր է վճարումներ կատարել ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրից։Այսօր easywallet հավելվածում ու EasyPay տերմինալներում առկա են Հայաստանում ամենամեծ թվով վճարատեսակները․ հասանելի են 800+ ծառայություններ, ներառյալ՝ կոմունալ, բժշկական, ապահովագրության, ինտերնետի, հեռուստատեսության ու բջջային կապի վճարումների, ինչպես նաեւ վարկի մարումների։EasyPay-ը համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր ֆինանսական կառույցների հետ, ինչի շնորհիվ հնարավոր է կատարել արագ փոխանցումներ easywallet-ից կամ EasyPay տերմինալներից բանկային ու քարտային հաշիվներ, ինչպես նաեւ ստանալ միջազգային դրամական փոխանցումներ արտերկրից հենց easywallet-ի հաշվին։easywallet-ն ունի նույնականացման բազմափուլ համակարգ՝ տվյալների առավելագույն անվտանգություն ապահովելու համար։ Հավելվածով հնարավոր է բացել անվճար բանկային հաշիվ՝ 0% սպասարկման վճարով։ Օգտատերերը կարող են նաեւ կցել իրենց Visa, Mastercard, ArCa, Amex եւ Payoneer քարտերը easywallet-ի իրենց հաշիվներին:2021 թ․-ին easywallet-ում ստեղծվեց EasyGarage-ը՝ միավորելով մեքենաներին առնչվող բոլոր վճարումները մի տեղում։ Այստեղ հնարավոր է ստուգել տուգանային բալերը, վճարել ճանապարհային տուգանքները, կայանատեղի տուգանքները, գույքահարկը, ինչպես նաեւ վճարել ԱՊՊԱ պայմանագրի համար։EasyPay-ում մարդիկ առաջնորդվում են մի ընդհանուր սկզբունքով՝ դարձնել ֆինանսական կյանքը ավելի պարզ՝ նպաստելով արագ զարգացող աշխարհի ու ժամանակի սղության հետ հաշտ ապրելուն։
26.04.2024 | 12:24 Նորություններ
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
23.04.2024 | 10:54 Ֆինտեխ
Revolut-ը նախատեսում է դրամայնացնել հաճախորդների տվյալները
26.04.2024 | 10:55 Նորություններ
Պուտինը մեկնաբանել է գնաճը Թուրքիայում
22.04.2024 | 12:54 Հոդվածներ
2024թ. 1-ին եռամսյակում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
19.04.2024 | 18:01 Նորություններ
Մինչեւ 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
18.04.2024 | 16:04 Նորություններ
Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
05.04.2024 | 17:46 Հարցազրույցներ
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
01.04.2024 | 17:31 Նորություններ
Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը
11.04.2024 | 10:46 Նորություններ
Բանկային ապահովագրությունը կլինի «ԻՆԳՈ»-ի առաջնահերթ ուղղություններից մեկը
12.04.2024 | 18:10 Նորություններ
Ամիօ բանկը հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
04.04.2024 | 15:12 Ֆինտեխ
«Ֆինտեխներին վարկավորող ֆինտեխը» ներգրավել է $108 մլն
10.04.2024 | 17:52 Նորություններ
Idplus-ի բոնուսները հասանելի են Idram&IDBank հավելվածում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau