15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզում եւ Երեւանի ամբողջ տարածքում: Ընկերության տրամադրած ծառայությունները բազմազան են՝ գերարագ ինտերնետից մինչեւ անվտանգության համակարգեր, հեռուստաալիքներ ու դամաֆոնային ծառայություններ: Fnet Telecom-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը վերազինվել է՝ հնարավորություն տալով քաղաքացիներին օգտվել ավելի լավ ծառայություններից։ «Մեր գործունեությունը սկսել ենք 5-րդ Մասիվից, այնուհետեւ տարածվեցինք ամբողջ Երեւանում եւ մարզերում։ Տելեկոմը միայն ինտերնետի եւ հեռուստաընկերությունների մասին չէ, այն նաեւ դամաֆոնների, ապահովության, անվտանգության մասին է։ Տրամադրում ենք ոչ միայն ինտերնետ եւ հեռուստաալիքներ, այլեւ դամաֆոններ բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների համար։ Ակբա Լիզինգը մեզ առաջ մղեց՝ հնարավորություն տալով ձեռք բերել այսօրվա ամենազարգացած տեխնոլոգիաները, տեխնիկաները, որպեսզի դուրս չմնանք մրցակցությունից։ Ակբա Լիզինգի հետ Հայաստան ենք ներմուծել բազմաթիվ սերվերային լուծումներ, 6G, այս պահին նաեւ 7G սարքավորումներ բաժանորդների համար, ինչպես նաեւ 30 նոր մեքենաներ, որոնց միջոցով կարողացանք տարածքային սպասարկող ինժեներներին էլ ավելի մեծ արագություն ու հարմարավետություն տալ»,- նշել է Fnet ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 223