Դեկտեմբերի 18-ին մեկնարկել է ամենամեծ, մասշտաբային ու հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառը։ Հարյուրավոր գունեղ, ամանորյա շնչով տաղավարներ, լույսեր է Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ամենուր անակնկալներ են, խաղարկություններ ու նվերներ։ IDBank-ի, Իդրամի եւ idplus լոյալության հարթակի տաղավարում էլ թիմը դիմավորում էր հյուրերին ու պատմում տոնական բոնուսների մասին։ Տոնավաճառի գրեթե բոլոր տաղավարներում հնարավոր է վճարել Իդրամով եւ բոնուսներ ստանալ։ Տաղավարում անգամ տերմինալներ կան, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքավորել իրենց դրամապանակներն ու վճարումներ կատարել QR-ով՝ օգտվելով բացառիկ բոնուսներից։Idplus պրոդուկտի գործառնական աջակցության ղեկավար Զինաիդա Մարտիրոսյանի խոսքով՝ Idplus լոյալության հարթակն արդեն բազմաթիվ գործընկերների եւ հաճախորդների համար սիրված է․ «Հաճախորդները պարզապես իրենց գնումների դիմաց բոնուսներ են ստանում` առօրյա գնումները դարձնելով շահավետ: Նոր տարին էլ, իհարկե, լավագույն առիթն էր մեր հաճախորդներին անակնկալներ մատուցելու. ամենաջերմ ու ընտանեկան տոնին ընդառաջ Big Christmas Market-ի շրջանակում մեր հաճախորդները գրեթե բոլոր տաղավարներից կարող են գնումներ կատարել եւ ստանալ 25% բոնուս, իսկ կուտակված բոնուսները կարող են հենց այս տոնավաճառի շրջանակում տաղավարներից գնումներ կատարելիս օգտագործել»:Իդրամի եւ IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը նշել է, որ բոնուսները միակ շահավետ առաջարկը չեն, որ ներկայացնում են ընկերությունները․ «Տոնավաճառի շրջանակում էլ գործելու է Rocket Line թվային ապառիկը, որ հնարավորություն կտա հաճախորդներին ցանկության դեպքում ավելի շատ գնումներ կատարել շահավետ առաջարկներով եւ հետաձգել վճարումները»։Big Projects ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության ղեկավար Դիանա Հարոյանն էլ ասել է որ IDBank-ը, Իդրամն ու idplus-ը առաջին տարին չէ, որ համագործակցում են Big Projects-ի ինչպես այս տոնավաճառին, այնպես էլ մնացած բոլոր ցուցահանդեսներին․ «Big Christmas Market-ին ընկերություններն ամեն տարի միանում են եւ ամեն տարի մի նոր նվեր առաջարկում մեր այցելուներին ու տոնավաճառին»:IDBank-ը, Իդրամն ու idplus-ն այս տարի որպես հովանավորներ են միացել տոնավաճառին։Տոնավաճառն այս տարի կանցկացվի մինչեւ դեկտեմբերի 22-ը։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 341