Հայէկոնոմբանկը Mastercard քարտերի ակցիայի շրջանակում մինչեւ 2025թ. մարտի 31-ը անցկացնում է մրցույթ՝ հնարավորություն տալով քարտապաններին շահել արժեքավոր նվերներ:Մրցույթին կարող են մասնակցել բանկի բոլոր Mastercard քարտապանները, որոնք նշված ժամկետում կկատարեն առնվազն 50,000 դրամ գումարային արժեքով անկանխիկ գործարք: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:Մրցույթի ընթացքում կխաղարկվեն հետեւյալ մրցանակները. 5 հատ iPhone 16 Pro սմարթֆոն 7 հատ AirPods 4 ականջակալ Բանկից հայտնում են, որ մրցույթի հաղթողները կճանաչվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով, իսկ արդյունքների ամփոփումը կիրականացվի բանկի ֆեյսբուքյան էջի միջոցով՝ մինչեւ 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ։ Մրցույթի իրականացման օրվա եւ ժամի մասին բոլոր մանրամասները մասնակիցներին կծանուցվեն քարտապանների՝ բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին, իսկ բացակայության դեպքում` հեռախոսահամարին:Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անհատական կոդերը կհրապարակվեն բանկի պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում՝ մինչեւ 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ:Ակցիայի ժամանակահատվածում Mastercard քարտերը հնարավոր է ձեռք բերել զեղչված արժեքով AEB Mobile/Online համակարգի միջոցով պատվիրելու դեպքում՝ Mastercard թվային քարտ՝ անվճար, ինչպես նաեւ միջազգային անկանխիկ գնումներ կատարելու դեպքում՝ 2% cashback, Mastercard Standard ՝ 1,000 դրամ, Mastercard Gold` 7,500 դրամ, Բանկի մասնաճյուղերում կամ Գլխամասային գրասենյակում քարտի դիմում ներկայացնելու դեպքում՝ Mastercard Standard՝ 2,000 դրամ, Mastercard Gold՝ 10,000 ՀՀ դրամ, Մրցույթի եւ ակցիայի ամբողջական պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 7183