Accor-ը և «Տեխնոտունը» Հայաստանում առաջին անգամ կներկայացնեն Pullman-ը

19.12.2024 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
Հյուրընկալության ոլորտի աշխարհահռչակ խմբերից Accor-ը և հայկական «Տեխնոտուն» ընկերությունը կհամագործակցեն՝ Հայաստանում ներկայացնելով Pullman պրեմիում բրենդը։

Համագործակցության պայմանագիրը «Երևանի հյուրընկալության միջազգային ֆորում 2024»-ի շրջանակում ստորագրել են Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի զարգացման տնօրեն Ֆիլիպ Բոնը և «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը։



Քաղաքի կենտրոնին մոտ բայց և աղմուկից հեռու՝ Նորքի Այգիներ 180 հասցեում կառուցվող Pullman Residences Yerevan-ն առաջարկելու է բիզնեսի և կենսակերպի բացառիկ փորձառություն։ Համալիրը նախատեսված է երկարաժամկետ բնակության և միաժամանակ որպես կայուն ներդրման հնարավորությունների համար, քանի որ այստեղ համատեղվելու են միջազգային կարգի հյուրանոցային ծառայությունները, սպասարկումը և բնակարանային հարմարավետությունը։  



Accor խմբի միջազգային ստանդարտներով կառավարվող Pullman Living-ը կսպասարկի նրանց, ովքեր նախընտրում են միջնաժամկետ և երկարաժամկետ բնակություն. օրինակ՝ արտերկրում գործող տարբեր մասնագետներ, որոնք կարող են գործուղվել Հայաստան,  կամ երկրի հյուրեր, ինչպես նաև սփյուռքահայեր։

Նման մասշտաբի ու որակի նոր նշաձող սահմանող նախագիծ կյանքի կոչելը նպատակ ունի ոչ միայն բավարարել շուկայում առկա պահանջարկը, այլև Հայաստանում ստեղծել բացառիկ ու չկրկնվող ապրելակերպի նոր հնարավորություններ»,-ասում է  «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը.


 
«Accor-ի հետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս ստեղծել բնակության համար նոր ձևաչափ ու հնարավորություններ, բնակիչներին առաջարկել ծառայությունների ու սպասարկման համալիր  լուծումներ։ Սա իր հերթին Հայաստանում ձևավորելու է միջազգային ստանդարտներին ու պահանջներին  համապատասխանող մշակույթ, ուստի այս համագործակցությունը կարևոր է ինչպես մեր թիմի, այնպես էլ Հայաստանի ու ոլորտի համար։ Առավել պարտավորեցնող է այն հանգամանքը, որ մեր կողմից ի սկզբանե սահմանված չափանիշները, մեր կողմից կարևորված մոտեցումները լիովին համապատասխանում են Accor-ի նման ընկերության պահանջներին ու մոտեցումներին»,-հավելեց  Տիգրան Մնացականյանը։



Pullman-ը կառավարում է ավելի քան 150 հյուրանոց աշխարհի 40-ից ավելի երկրներում՝ վերաիմաստավորելով պրեմիում դասի հյուրընկալության մասին պատկերացումները։

Pullman բրենդը ներկայացված է աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Բեռլինում, Մայամիում, Դուբայում, Լոնդոնում, այսուհետ նաև Երևանում։

«Որպես բրենդ, որի հիմքում բիզնես-կենսակերպ-սոցիալականություն կապի ստեղծումն է, Pullman-ը հավատարիմ է առաջընթացը խթանելուն, և այնպիսի միջավայր  ու հնարավորություններ ստեղծելուն, որտեղ մասնագետներն ու վիզիոներները կարող են ապահովել իրենց աճն ու զարգացումը»,-նշում է Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի զարգացման տնօրեն Ֆիլիպ Բոնը, և հավելում,-«Այս նախագիծը յուրահատուկ հնարավորություն է նոր զարգացող շուկաներում ներկայացնելու Pullman-ի՝ բիզնեսի և ապրելակերպի համակցված հայեցակարգը՝ առաջարկելով թիրախավորված և կայուն փորձառություն, որը վերափոխում է մարդկանց ապրելու, աշխատելու և կապի ձևերը»:



Accor և «Տեխնոտուն» ընկերությունների միջև համագործակցության մեկնարկն ազդարարվեց այս տարվա հուլիսին՝ առաջին հուշագրի ստորագրմամբ։  Այժմ ընկերություններն իրենց համատեղ տեսլականը կյանքի են կոչում մի համալիրի տեսքով, որն ունենալու է 20.000 քմ ընդհանուր տարածք։ Դրանից 16.000 քմ-ը լինելու են հասարակական ենթակառուցվածքներ, կանաչապատ ու բաց տարածքներ՝ բնակիչների բարեկեցությունն ապահովելու համար։

Pullman համալիրն արտացոլելու է բրենդի առաջադեմ ու նորարար ոգին, իսկ դիզայնը համապատասխանելու է ժամանակակից ակտիվ կյանքի, բնապահպանական պահանջներին ու նորմերին։ Համալիրը հավատարիմ է մնալու «No Car» քաղաքականությանը՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ, ինչպես հեծանիվը, որի համար լինելու է հատուկ հեծանվուղի և վազքուղի, որոնք կնպաստեն ակտիվ ապրելակերպին՝ նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները: Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները և մեծաքանակ կայանատեղիները ապահովելու են հարմարավետ շարժ բնակիչների և հյուրերի համար:

Accor և «Տեխնոտուն» ընկերությունների միջև համագործակցությունը նոր էջ է Հայաստանում ապրելակերպի, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում։

Pullman Residences Yerevan-ը և Pullman Living Yerevan-ը, որոնք նախատեսվում է գործարկել 2027 թվականին, խոստանում են տարածաշրջանում պրեմիում հյուրընկալության նոր նշաձող սահմանել, վերափոխել մարդկանց կենսակերպի փորձառությունը։

Pullman Yerevan համալիրի պաշտոնական վեբ կայք՝ https://www.pullmanyerevan.com/

***

Accor-ը հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խմբերից է, որը ներկայացված է ավելի քան 110 երկրում, ներառում է 5700 անուն գույք,  10000 ռեստորան և սրճարան, առողջապահական հաստատություններ և աշխատանքային ճկուն տարածքներ։ Խումբն ունի հյուրընկալության ոլորտի ամենաբազմազան էկոհամակարգերից մեկը, որն ընդգրկում է ավելի քան 45 հյուրանոցային բրենդ՝ բարձրից (լյուքս) մինչև էկոնոմ դասերի։ Accor-ը գործում է էթիկական բիզնես վարելու, սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության, կայուն զարգացման, համայնքային ներառման, բազմազանության ապահովման և ներառականության հիմունքներով։  1967 թվականին հիմնադրված Accor-ը պաշտոնապես գրանցված է Փարիզի Euronext ֆոնդային բորսայում և ԱՄՆ-ի OTC շուկայում։ (group.accor.com  Facebook, LinkedIn, Instagram  TikTok)
Դիտում՝ 443
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW