Փաշինյան. ԶՊՄԿ-ի՝ կառավարության բաժնեմասը կդրվի բաց բաժանորդագրության
19.12.2024 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

«Ըստ էության, նման բան 20 եւ ավելի տարի տեղի չի ունեցել: Այս թիվը չի ներառում վճարված հարկերը: Այս տարի արդեն 73 մլրդ 800 մլն դրամի հարկ է վճարվել:
Այս հարկերի եւ շահաբաժնում էական դեր ունեն նաեւ միջազգային շուկայի գները: Սա միայն մի գործոնով չէ պայմանավորված, բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ երբ կառավարությունը բաժնեմաս է ձեռք ԶՊՄԿ-ում, վճարվող հարկերի բավականին լավ դինամիկա ունենք: Պետք է հաշվի առնել միջազգային գներ, վաճառքների ծավալ: Ստացվում է՝ այս տարի 11 ամսվա տվյալով պետբյուջեն ԶՊՄԿ-ից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որ «ԶՊՄԿ-ն, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա»:
«Մենք արդեն քննարկել եւ որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման եւ թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, եւ հիմա կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ»,- եզրափակել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: