Իդրամն առցանց գնումների սիրահարների եւ իր հաճախորդների համար բացառիկ եւ կարեւոր նորություն ունի․ Wildberries-ում Իդրամ կա։Wildberries-ի պատվերների համար այսուհետ հնարավոր է վճարել Իդրամով` ապրանքը ստանալու պահին կամ մինչ այդ՝ պատվիրելուց հետո ցանկացած ժամանակ։ Բացի այդ, կարելի է վճարումը կատարել նաեւ Rocket Line-ով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով։ Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշել է, որ սա Իդրամի հերթական քայլն է՝ իր հաճախորդների համար գնումներն առավել հարմարավետ, արագ ու հեշտ դարձնելուն ուղղված․ «Ուրախ ենք կիսվել այս կարեւոր լուրով․ մեր թիմի երկարատեւ աշխատանքի արդյունքում այսօր հնարավոր է ընդամենը մի քանի պարզ քայլով Wildberries-ի պատվերների համար վճարել Իդրամով։ Մենք ցանկանում ենք լինել մեր հաճախորդների համար առաջին ընտրության վճարային համակարգ բոլոր ուղղություններով՝ թե առցանց խանութներում, թե ֆիզիկական վաճառակետերում, եւ հենց այդ նպատակով շարունակում ենք մեծացնել մեր գործընկերների ցանկն ու այսօր արդեն այնպիսի սիրված հարթակում ենք, ինչպիսին Wildberries-ն է»։ Ինչպե՞ս կատարել վճարումը։ Շատ պարզ է․• Պատվիրեք ցանկացած ապրանք՝ համոզվելով, որ ընտրել եք ապրանքը ստանալու ժամանակ վճարելու տարբերակը,• Ստանալու պահին կամ մինչ այդ՝ պատվիրելուց հետո ցանկացած ժամանակ, Wildberries-ի հավելվածից անցեք «Առաքումներ» (Доставки) բաժին,• Սեղմեք «Վճարել» (Оплатить), ապա «Վճարման տարբերակներ» (Способы Оплаты) բաժնում ընտրեք Իդրամը,• Հավելվածը կուղղորդի դեպի Idram&IDBank հավելվածի վճարման էջ, • Ընտրեք վճարման աղբյուրը՝ ավարտելով վճարումը։ Նույն տարբերակով են կատարվում նաեւ Rocket Line-ով վճարումները․ պետք է պարզապես ընտրել վճարման այդ տարբերակը։Իդրամը հասանելի կլինի Wildberries-ում հավելվածի 6.8.6 թարմացման դեպքում՝ երկու օպերացիոն համակարգերի համար։Վճարման ողջ ընթացքը կարող եք տեսնել վիդեո-ուղեցույցում՝ անցնելով հղումով։Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22․500 վաճառակետերում եւ 1000-ից ավել առցանց խանութներում։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 12734