ABN Amro-ն գործարկել է Pay Later պիլոտային նախագիծը B2B գործարքների համար

12.12.2024 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
ABN Amro-ն գործարկել է դեբիտորական պարտքերի կառավարման պիլոտային Pay Later նախագիծը բիզնես հաճախորդների համար: Նպատակն է բարձրացնել վստահությունը առցանց B2B գործարքների նկատմամբ:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ABN Amro-ն երաշխավորում է վճարումները եւ իր վրա է վերցնում վաճառողների դեբիտորական պարտքերի կառավարումը:

Two ընկերության հետ համատեղ մշակված գործառույթը վաճառողներին թույլ է տալիս իրենց բիզնես հաճախորդներին ապրանքների համար առցանց հաշիվների միջոցով վճարելու հնարավորություն ընձեռել:

Pay Later-ի միջոցով հաճախորդները կարող են ապրանքները ստանալուց հետո վճարել հաշիվները՝ մինչեւ 30 օր վճարման ժամկետով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14460

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW