Հայաստանում մինչեւ 2018թ. ավարտը նախատեսվում է անցնել պարտադիր սպանդանոցային մորթի: ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը Banks.am-ին ասել է, որ արդեն գործում է 18 սպանդանոց, իսկ մինչեւ տարվա վերջ ակնկալվում է դրանց թիվը հասցնել 41-ի: «Ամեն տարածաշրջանում պետք է սպանդանոց լինի, որպեսզի լոգիստիկ առումով հնարավոր լինի կենդանիներին տեղափոխել եւ մորթը իրականացնել»,- ասել է նա: Լուսանկարը՝ ՍԱՊԾ Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ: 12.04.2017 | 15:55 Նոր քայլեր՝ սննդի անվտանգության ոլորտում «Դրանք շղթայի տարբեր փուլեր են, բայց փոխկապակցված են: Իրացման կետերը մշտապես ստուգվում են եւ մեր ուշադրության կենտրոնում են, որովհետեւ վերջին տարիներին բազմաթիվ խնդիրներ ենք հայտնաբերել հենց այդ տիրույթում: Ամենախնդրահարույցը Խորենացու եւ Մալաթիայի մսի վաճառքի կետերն են եղել, որտեղ տարիներ շարունակ չենք կարողացել հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է Վահե Դանիելյանը: Մալաթիայի մսի շուկան Լուսանկարը՝ ՍԱՊԾ 2017թ. Խորենացի փողոցի, Նոր-Նորքի 2-րդ զանգվածի գյուղատնտեսական արտադրանքի շուկայի եւ Մալաթիա մսի մեծածավալ իրացման կետերերը համապատասխանեցվել են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: «Այս երեք խոշոր կետերն ապահովում են մսի իրացման ծավալի գրեթե 90%-ը: Այս աշխատանքներին զուգահեռ՝ Երեւանի մեծ սուպերմարկետներում եւ միջին խանութներում գործող մսի իրացման կետերը համապատասխանեցվել են սահմանված չափանիշներին, իսկ Երեւանի հարակից տարածքներում գառան մսի վաճառքի կետերը վերածվել են սպանդանոցների»,- տեղեկացրել է ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետը: Նոր-Նորքի 2-րդ զանգվածի շուկան Լուսանկարը՝ ՍԱՊԾ ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը Banks.am-ին ասել է, որ տնտեսվարողներից պահանջվում է ապահովել հիգիենիկ պայմաններ, պատշաճ անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում եւ դրան ուղեկցող փաստաթղթի առկայություն:«Սանիտարական բավարար վիճակը ենթադրում է սառնարանային պայմանների ապահովում (ջերմաստիճանային ցուցիչը՝ +2-ից +6 աստիճան), աշխատողերի սանգրքույկ, տաք եւ սառը ջուր, ջրահեռացման համակարգ: Անանսաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է ամեն խմբաքանակի ստանալուն պես, որից հետո արդեն միսը կարող է համարվել օգտագործման համար պիտանի: Մսի տեղափոխումը եւս պահանջում է ուղեկցող փաստաթղթի առկայություն»,- ասել է Արթուր Մելիքյանը: Խորենացի փողոցի մսի տաղավարները Լուսանկարը՝ ՍԱՊԾ 2017թ. իրականացված աշխատանքներից հետո, ինչպես ասում է Արթուր Մելիքյանը, մսի շուկաներում եւ իրացման կետերում էական տարբերություն կա: Մյուս կողմից, նա բարձրաձայնում է եւս մեկ կարեւոր խնդրի մասին. «Մեր ազգաբնակչության մեջ կա մտածելակերպ, որ մինչեւ միսը ձեռքով չշոշափեն, չեն գնում: Այդ մտածելակերպը պետք է փոխվի, գնորդն ինքը պետք է խստապահանջ լինի, որ իրեն միս վաճառեն բացառապես սառնարանից»:ՍԱՊԾ աշխատակիցները տեղեկացրել են, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների համար սահմանված են տուգանքներ՝ 100-300 հազ. դրամ: Մարի Թարյան Tweet Դիտում՝ 3652