ՌԴ-ն կարող է սահմանափակումներ կիրառել ադրբեջանական բուսական արտադրանքի նկատմամբ

23.10.2020 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոսսելխոզնադզոր #Ադրբեջան #սահմանափակումներ
Ռոսսելխոզնադզորը հնարավոր է համարել սահմանափակումներ կիրառել՝ Ադրբեջանից վնասատուներով բուսական արտադրանքի մատակարարումների դեպքում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ռուսաստանյան գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը համառորեն առաջարկել է ադրբեջանական գերատեսչությանը խստացնել վերահսկողությունը ՌԴ ուղարկվող բուսական արտադրանքի նկատմամբ: Հետագայում հայտնաբերելու դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել Ադրբեջանից ներկրվող այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասատու օրգանիզմներ»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Դրանից բացի, ինչպես նշել են Ռոսսելխոզնադզորում, Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունների ընթացքում ռուսաստանյան կողմը խնդրել է ադրբեջանական գործընկերներին տրամադրել մանրամասն տեղեկատվություն նախկինում իրենց ուղարկած ծանուցումների կապակցությամբ եւ հարցում է կատարել Ադրբեջանի տարածքում աճեցվող, ինչպես նաեւ այլ երկրներից ներմուծվող  բուսական ծագման արտադրանքի ծավալների վերաբերյալ:

Ռոսսելխոզնադզորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների համար Ադրբեջանից ներմուծվող պտուղաբանջարեղենային արտադրանքում կարանտինային օբյեկտների հայտնաբերման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ: Այսպես, 2020թ. սկզբից գրանցվել է 76 նման դեպք, որոնցից յուրաքանչյուրի համար ադրբեջանական կողմին ծանուցումներ են ուղարկվել:  

Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները նշել են, որ լոլիկներում կարանտինային օբյեկտի հայտնաբերումը կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանից Ռուսաստան ներմուծվող բանջարեղենների մի մասը այլ երկրների ծագում ունի:
Դիտում՝ 42617

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW