ԵԿԲ-ն մտադիր է ուժեղացնել բանկերի ուշադրությունն աշխարհաքաղաքական ռիսկերի վրա

14.11.2024 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ /
ԵԿԲ-ն պատրաստվում է ուժեղացնել բանկերի ուշադրությունն աշխարհաքաղաքական ռիսկերի վրա եւ կպահանջի նրանցից ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել նման ռիսկերի ազդեցության մասին, գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Այդ նպատակով ԵԿԲ-ն առաջիկա տարիների համար բանկային վերահսկողության առաջնահերթությունների տարեկան ցանկում կներառի աշխարհաքաղաքական ռիսկերը: Սա կհանգեցնի լրացուցիչ տվյալների հարցումների եւ բանկերի՝ տեղում ստուգումների:

ԵԿԲ-ն ուժեղացնում է ռիսկերի վերահսկողությունը՝ օգնելու բանկերին եւ ֆինանսական համակարգերին դիմակայել պատերազմների եւ առեւտրային հակամարտությունների հետեւանքով առաջացած տնտեսական ցնցումներին: Եվրոպական կարգավորիչի բանկային վերահսկողության ղեկավար Կլաուդիա Բուխը նշում է, որ աշխարհաքաղաքական ռիսկերը հաճախ մնում են առանց պատշաճ ուշադրության բանկերի եւ ֆինանսական շուկաների կողմից, թեեւ դրանք էապես ազդում են բանկերի գործունեության վրա։

Որոշ բանկիրներ մտահոգված են, որ ԵԿԲ-ի մոտեցումը կարող է չափազանց կոշտ լինել, հատկապես, եթե կարգավորիչը հաշվի առնի միանգամից մի քանի ճգնաժամերի հավանականությունը: Նրանք նաեւ ցանկանում են, որ հաշվարկներում հաշվի առնվեն նաեւ մեղմացուցիչ գործոնները։

Վերահսկողության ուժեղացումը կարող է բանկերից պահանջել զգալի ռեսուրսներ եւ երկար ժամանակ՝ ստուգումներն իրականացնելու համար:

Ակնկալվում է, որ ԵԿԲ-ն պաշտոնապես կհաստատի այս նոր առաջնահերթությունը արդեն հաջորդ ամիս, եւ այն կդառնա վերահսկողական գործունեության հիմնական ոլորտներից մեկը հաջորդ երեք տարիների ընթացքում։ Այն կարող է նաեւ ազդել բանկերի ներդրումների, վարկավորման եւ բաժնետերերին վճարելու ծրագրերի վրա, եթե ռիսկերի գնահատումը ցույց տա, որ նրանք ենթարկվում են զգալի հավանական կորուստների:
Դիտում՝ 1506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW