Մեծ Բրիտանիայի ֆինտեխները ընդհանուր դրական ազդեցություն ունեն երկրի վրա

14.10.2024 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մեծ Բրիտանիա #FinTech Impact Report
FinTech Impact Report 2024 զեկույցը պարզել է, որ Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ոլորտը բարելավել է ֆինանսական հասանելիությունը եւ կայուն նախաձեռնություններ ներկայացրել ողջ երկրում, գրում է Finextra.com-ը:

Innovate Finance-ի եւ Vested Impact-ի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում հարցում է անցկացվել ֆինանսական հաստատությունների եւ 3560 ֆինտեխների շրջանում՝ վերլուծելու դրանց ազդեցությունը՝ որպես հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները: Արդյունքները ցույց են տվել, որ Կայուն զարգացման բոլոր նպատակների տեսանկյունից բրիտանական ֆինտեխները ընդհանուր դրական ազդեցություն ունեն:

Զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ընկերությունների 98%-ը բարձրացնում է արտադրողականությունը, 39%-ը ընդլայնում եւ առաջ է մղում ֆինանսական ներառականությունը, իսկ 26%-ը կենտրոնանում է տվյալների գաղտնիության պաշտպանության վրա:

«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՄԱԿ-ը եւ բոլոր անդամ երկրները հաստատեցին, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները ներկայացնում են առավել ընդգրկուն, հեռուն գնացող եւ մարդակենտրոն հիմքը՝ արդար եւ բարգավաճ աշխարհին հասնելու համար, եւ որ այդ գլոբալ նպատակներին հասնելու բանալին կլինի մասնավոր հատվածի մոբիլիզացումը՝ որպես բարի ուժ: Բայց դա արդյունավետ իրականացնելու համար մենք պետք է դուրս գանք ընկերությունների պարզապես վարքագծիցը դիտարկելու շրջանակից, եւ փոխարենը դիտարկենք ընկերության գործունեության, պրոդուկտի եւ ծառայությունների դրական, բացասական եւ անուղղակի ազդեցությունները հասարակության եւ շրջակա միջավայրի վրա՝ տվյալների ու գիտության հիման վրա, եւ այս զեկույցը անում է դա»,- ասել է Vested Impact-ի գլխավոր տնօրեն Քիմբերլի Էբոթը:

Դեռ շատ անելիքներ կան մոլորակի վրա ֆինտեխի ազդեցության առումով, քանի որ միայն 10%-ն է դրական ազդեցություն ունենում շրջակա միջավայրի վրա, մինչդեռ 73%-ը բացասական ազդեցություն ունի մոլորակի վրա։ Սակայն բացասական ազդեցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 13%-ով։ Ֆինտեխների 14%-ը դրական ազդեցություն է ունենում իրենց համայնքների վրա եւ միայն 3%-ն է բացասական ազդեցություն ունենում:

«Բազմակողմանի համագործակցությունը ֆինանսական ոլորտում կարեւոր է առավել քան երբեւէ՝ էական եւ կայուն աճ ապահովելու համար: Բրիտանական ֆինտեխն ընդլայնում է ոլորտի եւ հասարակության հնարավորությունները հետազոտությունների, մշակումների եւ նորարարությունների միջոցով, եւ այս զեկույցն օգնում է տարեցտարի քանակական առումով գնահատել ոլորտի փոխակերպող դերը Մեծ Բրիտանիայում՝ միաժամանակ ընդգծելով ավելի բնապահպանական մեթոդների անհրաժեշտությունը: Լինելով իր տեսակի մեջ առաջինը ֆինտեխ համայնքում՝ մենք հուսով ենք, որ այս զեկույցը կարագացնի նոր տեխնոլոգիական համակարգերի նախագծման եւ ներդրման մեջ կայուն սկզբունքների զարգացումը»,- նշել է Accenture-ի գլոբալ ֆինանսական ծառայությունների կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոն Ուիլյամսը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW