Evocabank-ն առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
12.11.2024 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /


Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել եւ վճարել նաեւ Evocabank-ի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։
«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը եւ վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում:
Evocabank-ի եւ Իդրամ ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր, եւ համակարգն արդեն իսկ հասանելի է Evocabank-ի հաճախորդների համար։
Իդրամից տեղեկացնում են, որ հոգացել են ոչ միայն ֆինանսական-գործընկեր կազմակերպությունների համար ենթակառուցվածքը բացելու եւ համակարգի համապատասխան թողունակություն ապահովելու համար, այլեւ ստեղծել են սպասարկման առանձին ծառայություն, ինչպես բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների, այնպես էլ 22.500-ից ավելի առեւտրային կետ-գործընկերների հետ սահուն աշխատանքի կազմակերպման նպատակով։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: