Mastercard-ը գործարկել է լուծում՝ տեղային թվային դրամապանակի ինտեգրման համար

07.11.2024 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Mastercard-ը հայտարարել է նոր պրոդուկտի թողարկման մասին, որը կպարզեցնի սպառողների վճարումների կատարումը:

Mastercard Pay Local լուծումը թույլ է տալիս հաճախորդներին միացնել իրենց Mastercard քարտերը տեղային թվային դրամապանակներին ամբողջ աշխարհում:

Mastercard Pay Local-ը հեշտացնում է գնումների կատարումը ցանկացած վայրից՝ առանց կանխավճարային հաշիվը լիցքավորելու կամ առանձին դրամապանակ ստեղծելու:

Այս ծառայությունն օգնում է դրամապանակների օպերատորներին ընդլայնել իրենց գործունեության շրջանակը՝ ներգրավելով քարտերի օգտատերերին, իսկ քարտերի էմիտենտները կարող են իրենց հաճախորդներին առաջարկել ավելի շատ ընդունման կետեր ամբողջ աշխարհում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14661

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW