EY Armenia-ն Երեւանում անցկացրել է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) 2024 թվականի թարմացումների տարեկան նիստը: Ինտերակտիվ նիստը ղեկավարում էր EY աուդիտի բաժնի գործընկեր Դմիտրո Յուրգելեւիչը, ով կիսվեց 2024 թվականի եւ ապագա հաշվետու ժամանակաշրջանների համար կիրառելի կարեւոր թարմացումներով, ինչպես նաեւ որոշակի ՖՀՄՍ ստանդարտների կիրառման գործնական պատկերացումներով:«Մենք շատ ուրախ ենք, որ Երեւանում կայանում է 2024թ.-ի ՖՀՄՍ թարմացումների նիստ՝ հարթակ տրամադրելով ոլորտի մասնագետներին՝ լինելու տեղեկացված հաշվետվությունների ստանդարտների վերջին փոփոխությունների եւ ՖՀՄՍ-ի գործնական կիրառման հարցերի մասին: Մենք հավատարիմ ենք մնում գիտելիքների փոխանակման եւ ֆինանսական հաշվետվողականության գերազանցությունը խթանելու մշակույթին», - ասաց Դմիտրո Յուրգելեւիչը: Օրակարգում ներառված էին ՖՀՄՍ-ի 2024թ.-ի եւ հետագա էական թարմացումները՝ ներառյալ ՀՀՄՍ 1-ի փոփոխությունները, ծանոթացում ՖՀՄՍ 18 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում եւ բացահայտում» ստանդարտին, մատակարարումների ֆինանսավորման բացահայտումների նոր պահանջները, կլիմայի հետ կապված եւ այլ անորոշությունները եւ այլ թեմաներ:Մասնակիցները ներգրավվեցին նիստի հարցախաղին, իսկ հաղթողները ստացան EY ապրանքանիշի մրցանակներ:EY Armenia-ն դիմել է Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատին՝ այս դասընթացը դիտարկելու որպես շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթաց: Դասընթացի հաստատումը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալ ՇՄԶ ժամեր։ Tweet Դիտում՝ 4406