Նոր քայլեր՝ սննդի անվտանգության ոլորտում
12.04.2017 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում հաշվետվություն է ներկայացրել նախորդ վեց ամիսների ընթացքում իրականացված եւ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ միջոցառումների, կատարված աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Սպանդանոցներ
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր կդառնա 2017թ. մայիսի 1-ից: Այս քայլն էականորեն կնվազեցնի մսի իրացման շուկայում առկա խնդիրները՝ սպառողներին երաշխավորելով անհամեմատ անվտանգ եւ որակով միս:
Պատրաստվել է դրա համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը, տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եւ քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
Ծառայության կողմից մսի իրացման շղթայի բոլոր օղակներում ներկայում իրականացվում է խիստ վերահսկողություն, այդ թվում՝ մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի եւ սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառման նկատմամբ, ինչպես նաեւ անասնաբուժասաբիտարական փորձաքննություններ իրականացնող ՍՊԸ-ներում: Այս շղթայում ՍԱՊԾ պետն առանձնացրել է մասնավորապես մսի տեղափոխումը:
Սանիտարական անձնագրեր
Ծառայության հաջորդ կարեւոր քայլը սննդամթերքի փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ներդրումն է. առաջիկայում պարտադիր է դառնալու թարմ միս եւ մսեղիք, ինչպես նաեւ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը, որը հետագայում կտարածվի նաեւ այլ մթերքների վրա:
Իրավական կարգավորումները պատրաստ են, մի շարք նախապատրաստական քայլեր են իրականացվել տնտեսավարողների հետ, տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն, ինչպես նաեւ ժամանակ՝ փոփոխությունների համար:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան»
Ծառայությունն այս ամիսներին ներդրել է էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ եւ պարզեցրել գործընթացները սպառողների եւ տնտեսավարողների համար:
Մասնավորապես՝ ՍԱՊԾ-ի սահմանային բոլոր հսկիչ կետերում ամբողջությամբ գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը:
Արդեն մեկ ամիս է՝ սպառողներին եւ տնտեսավարողներին առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ են տրամադրվում նորաստեղծ սպասարկման կենտրոնի միջոցով: Արդյունքում ներմուծման եւ արտահանման փաստաթղթերի ձեւակերպման համար ծախսվում է նախկինի համեմատությամբ մի քանի անգամ քիչ ժամանակ՝ 15-20 րոպե՝ 1-2 օրվա փոխարեն:
Խորհրդատվության տրամադրում
ՍԱՊԾ-ն որոշակիորեն փոփոխել է մոտեցումները եւ պետական վերահսկողության շրջանակում առաջնորդվում է տնտեսավարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու սկզբունքով:
Միայն վերջին ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում ծառայության մասնագետներն այդ նպատակով այցելել են շուրջ 8000 տնտեսավարողի: Արդյունքում՝ երեք ամիսների տվյալներով՝ ՍԱՊԾ բազայում հաշվառվել է սննդի շղթայի 7077 օպերատոր (ընդհանուրի 75,5%-ը): Ապրիլի 10-ի դրությամբ՝ բազայում գրանցված է 9373 օպերատոր: Վերջին 6 ամսում ավելի քան 300 տնտեսավարողների մոտ իրականացվել է պետական վերահսկողություն. ծառայության ուշադրության կենտրոնում են եղել կաթնամթերքի, մսամթերքի, հացի, զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտները, մսի շուկաները, հանրակրթական եւ կրթական հաստատությունները:
Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, կասեցվել են արտադրական գործունեություններ, մսի շուկաներում վերանորոգումներ են ընթանում:
Թեժ գիծ
Վերջին վեց ամիսների ընթացքում ծառայության «թեժ գծով» ստացվել է 1112 զանգ, որոնցից 139-ըեղել է բողոք, իսկ 973-ի դեպքում տրվել է խորհրդատվություն: Բողոքներից 29-ը՝ 20,9%-ը, ստացվել են սոցիալական ցանցերի, ԶԼՄ-ների եւ ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստի, իսկ 79,1%-ը՝ ծառայության «թեժ գծի» միջոցով:
Առաջիկա ծրագրեր
Ծառայությունն առաջիկայում ջանքերն ուղղելու է սննդամթերքի անվտանգության եւ որակի կառավարման համակարգերի ներդրմանը՝ խստացնելով վերահսկողությունն այն շրջանցողների նկատմամբ:
Ավարտին է հասցվելու սննդամթերք տեղափոխող բոլոր փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ներդրման գործընթացը՝ սահմանելով նաեւ պատասխանատվության միջոցներ, շարունակվելու է սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու ծրագիրը:
Նախատեսվում է արտադրանքի եւ որակի կառավարման համակարգերի հսկողության բարձր մակարդակ ունեցող երկրներից որոշակի սննդամթերք ներմուծելու դեպքումվերանայել պահանջները, հեշտացնել ընթացակարգերը:
Սննդամթերքի անվտանգությանն պետական ծառայության առաջիկա ծրագրերում է լաբորատոր կարողությունների զարգացումը եւ միջազգային պրակտիկայում կիրառվող փորձաքննությունների նոր մեթոդների ներդրումը:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: