Սերգեյ Առաքելյան․ Դարձիր թվային կամ լռիր հավերժ

06.11.2024 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Սերգեյ Առաքելյան
Նախորդ ամիս ֆինանսների աշխարհի բարձրակարգ մասնագետները հանդիպել էին Ամստերդամում Digital Transfromation in Banking&Insurance Global Summit-ին՝ կազմակերպված եվրոպական հեղինակավոր Kinfos events կազմակերպության կողմից։

ID Group-ի Թվային փոխակերպման գծով տնօրեն Սերգեյ Առաքելյանը` որպես սամիթի հիմնական բանախոսներից մեկը, ներկայացրել է IDBank-ի թվային փոխակերպման, Իդրամ ընկերության հետ ռազմավարական համագործակցության ճանապարհը, ինչպես նաեւ խոսել մարտահրավերների եւ առաջիկա զարգացումների մասին։ Իդրամը եւ IDBank-ը ռազմավարական համագործակցությունը սկսել են դեռեւս 2018 թվականին, իսկ արդեն 2023 թվականի ապրիլից հանդիսանում են ID Group ընկերությունների խմբի անդամ։

DXB-ի գագաթնաժողովը համագործակցության հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից մասնակիցներն պարբերաբար հավաքվում, քննարկում եւ վերլուծում են օր-օրի զարգացող տեխնոլոգիաները ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների աշխարհում (BFSI), կիսվում իրենց փորձով՝ AI, ավտոմատացում, մեքենայական ուսուցում, RPA, Generative AI, Cloud & Data Transformation, Payments Transformation, Fraud & Cyber Security, CBDCs, Digital Assets, Web3, Open finance, Embadded finance, ապահովագրական էկոհամակարգերի զարգացման հեռանկարներ, մարտահրավերների ու հնարավորությունների իրենց պատկերացումներ, ձեռքբերումներ, դժվարությունների հաղթահարման նոր նախագծեր:

Այս անգամ եւս գագաթնաժողովը միավորել էր ոլորտի առաջատարներին տարբեր երկրներից, որոնք կիսվում էին ոչ միայն հաճախորդներին մատուցվող ծառայությունների, այլ նաեւ կազմակերպությունների ներքին գործընթացների թվայնացման իրենց փորձով։

Որպես Հայաստանում Ֆինտեխ ոլորտի առաջամարտիկ՝ IDBank-ը հետաքրքրքել էր միջազգային այս հարթակին թվայնացման եւ Իդրամ ընկերության հետ գործարկած համատեղ թվային հարթակի հաջողության պատմությամբ, եւ IDBank-ը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ներկայացրել է Հայաստանյան շուկայում թվային փոխակերպման ոչ ստանդարտ լուծումներ մշակելու իր փորձը։

«Դարձիր թվային կամ լռիր հավերժ»՝ Սերգեյ Առաքելյանը հենց այսպես է ներկայացրել 2018-ից ի վեր IDBank-ի ռազմավարությունն ու զարգացման հիմնական հետագիծը, որը հայկական շուկա է բերել մի շարք նոր եւ անգամ հեղափոխական պրոդուկտներ՝ առցանց հեռավար նույնականացում, 500-ից ավելի վճարային ծառայություններ անմիջապես հավելվածի ներսում, Rocket Line թվային ապառիկ, QR-ի միջոցով վճարման հնարավորություն ոչ միայն 22.500 վաճառակետերում, այլ նաեւ 1000-ից ավելի առցանց խանութներում, բանկային մի շարք ծառայություններին հեռավար հասանելիություն եւ այլն։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW