Կարեւորվել են գյուղատնտեսության ապահովագրության զարգացմանն ուղղված կոնկրետ աշխատանքները
08.11.2024 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Կառավարությունից հայտնում են, որ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ:
«Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարեւորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարեւորվել է նաեւ վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ոլորտի զարգացմանն ուղղված կոնկրետ եւ արդյունավետ աշխատանքների իրականացումը: Վարչապետի խոսքով՝ միանշանակ է, որ ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ որոշում կայացնողները ոլորտն արդյունավետ կառավարելու համար պետք է անմիջական շփում ունենան շահառուների հետ, խնդիրներին ծանոթանան տեղերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: