Ակբա բանկը եւ American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, ըստ որի՝ Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի թողարկել եւ սպասարկել American Express քարտերն ու աշխատել առեւտրի ու սպասարկման այն կետերի հետ, որոնք ընդունում են American Express քարտերով վճարումներ: Ակբա բանկը 2009 թվականից American Express-ի բացառիկ գործընկերն է Հայաստանում:Ակբա բանկը Հայաստանում թողարկում է երեք տեսակի American Express քարտ՝ American Express® Gold քարտը, American Express® Blue քարտը եւ American Express® Cashback քարտը: Հայաստանում թողարկվող American Express® Cashback քարտատերերը ստանում են գումարի վերադարձ (cashback), իսկ American Express® Gold եւ Blue քարտատերերը կուտակում են միավորներ (Membership Rewards®) յուրաքանչյուր վճարման դիմաց: Բացի այդ, Հայաստանում թողարկվող American Express® Gold քարտի քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել աշխարհի ավելի քան 1400 օդանավակայանի սպասասրահներից, ստանալ ապահովագրական եւ աջակցության լայնածավալ ծառայություններ, ինչպես նաեւ օգտվել տարատեսակ բացառիկ առաջարկներից:Այս համաձայնագրի շրջանակում Ակբա բանկը կշարունակի Հայաստանում ընդլայնել առեւտրի եւ սպասարկման կետերի քանակը, որոնք կընդունեն American Express քարտերը, ինչպես նաեւ կշարունակի երկրում ծառայություններ մատուցել American Express քարտատերերին:Համաձայնագրի վերակնքման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում (ԱՄՆ)՝ American Express-ի շտաբ-բնակարանում. համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ American Express ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանների ուղղությամբ փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Բրիանա Ուիլսին։American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է: American Express-ը շրջանառության մեջ ունի թողարկված ավելի քան 140 միլիոն քարտ, աշխարհի ավելի քան 89 միլիոն առեւտրի եւ սպասարկման կետ ընդունում է American Express քարտերով վճարումներ:Ակբա բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Ակբա բանկի մասինԱկբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5,500 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի եւ ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:American Express-ի մասինAmerican Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է հասանելիություն տարատեսակ պրոդուկտների, ծառայությունների եւ փորձառությունների, որոնք հարստացնում են կյանքը եւ նպաստում բիզնեսի հաջողությանը: Իմացեք ավելին՝ այցելելով americanexpress.com կայքէջ։ Միացեք facebook.com/americanexpress, instagram.com/americanexpress, linkedin.com/company/american-express եւ X.com/americanexpress սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ youtube.com/americanexpress յութուբյան ալիքում։Ծառայությունների, պրոդուկտների եւ կորպորատիվ կայունության վերաբերյալ հիմնական հղումները՝ personal cards, travel services, merchant services, Resy, diversity and inclusion, corporate sustainability, Environmental, Social, and Governance reports:Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4732