«ԱԲ-ն զգալիորեն կփոխի աշխարհը, այդ թվում՝ ֆինանսական ոլորտը»

18.10.2024 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ԱԲ #ДОМ.РФ #Արտյոմ Ֆեդորկո
Ֆինանսական հատվածի եւ մասնավորապես բանկային ոլորտի հիմնական թրենդն արհեստական բանականությունն է (ԱԲ)։ Իմ կարծիքով, սա մարդկության պատմության ամենամեծ տեխնոլոգիական հեղափոխությունն է։ Սա մի բան է, որն էապես կփոխի աշխարհը, այդ թվում՝ ֆինանսական հատվածը։

Այս մասին Finopolis նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է ДОМ.РФ բանկի վարչության նախագահ Արտյոմ Ֆեդորկոն:

«Արհեստական բանականության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են ֆինանսական ոլորտում։ Սա հատկապես նկատելի է հաճախորդների հետ աշխատելիս: Խոսքն այդ թվում Call կենտրոնի ձեւաչափով թվային օգնականների մասին է։ Նույնքան կարեւոր է, թե ինչպես է կազմակերպությունը կառուցում իր աշխատանքը ներսում: Մասնավորապես, բանկերը վերլուծում են լսարանի կարիքները եւ առաջարկում ծառայություններ, որոնք լավագույնս համապատասխանում են նրանց պրոֆիլին»,- նշել է Արտյոմ Ֆեդորկոն:

Նրա խոսքով, երկար ժամանակ ենթադրվում էր, որ թվային ծառայությունները կներդրվեն ամենառօրյա գործընթացների եւ գործարքների մեջ, իսկ առավել մտավոր ու համապարփակ խնդիրները կկատարվեն մարդկանց կողմից։ «Այսօր մենք տեսնում ենք, որ արհեստական բանականությունը գնալով կարողանում է հաջողությամբ կատարել ստեղծագործական խնդիրները: Այս մասով այն նույնիսկ գերազանցում է մարդկանց ֆիզիկական եւ մտավոր հնարավորությունները՝ միաժամանակ ապահովելով որակի բարձր մակարդակ»,- նշել է բանկիրը։

Միաժամանակ նա կարծում է, որ արհեստական բանականությունը դեռ չի կարող փոխարինել մարդուն անձնական փոխներգործություն մեջ։

«Կենդանի հաղորդակցությունը խիստ կարեւոր է մարդկանց համար ծառայություններ ստանալիս, որտեղ նշանակալի է վստահության գործոնը, որը ձեւավորվում է անձնական փոխազդեցության միջոցով: Սա դրսեւորվում է կարեւոր որոշումներ կայացնելիս, օրինակ՝ անշարժ գույք գնելիս կամ հիփոթեք ձեւակերպելիս: Մարդու կյանքում նման պահերը շատ չեն, ուստի խորհրդատուի հետ կենդանի շփումը շատ կարեւոր է։ Մարդիկ ձգտում են կոմֆորտ ստանալ՝ «նայելով աչքերին»։ Շփումը կարեւոր է նաեւ կորպորատիվ ֆինանսների ոլորտում, խոշոր բարդ ենթակառուցվածքային նախագծերի վարկավորման ժամանակ։ Նման գործարքների իրականացումը եւ ռիսկերի գնահատումը նույնպես դեռ երկար ժամանակ անհնար կլինի առանց հաճախորդի եւ բանկի միջեւ անձնական փոխներգործության»,- նշել է Արտյոմ Ֆեդորկոն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW