Մուտք մատնահետքով եւ վարկ՝ մեկ քլիքով. նոր հնարավորություններ InecoMobile-ում

27.12.2017 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #InecoMobile #1 CLICK
Ինեկոբանկը ներկայացրել է InecoMobile բանկային հավելվածի հերթական թարմացումը, որտեղ արդեն հասանելի է 24/7 ռեժիմով օնլայն տրամադրվող 1 CLICK վարկատեսակը:

Բանկում նշել են, որ վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում, անկախ հաճախորդի գտնվելու վայրից: Հաճախորդները հնարավորություն ունեն ինքնուրույն փոփոխել վարկի գումարը՝ առաջարկված սահմանաչափի շրջանակում, ընտրել իրենց հարմար վճարման օրն ու վարկի ժամկետը։

«Հավելվածի թարմացված տարբերակում արդեն հասանելի է գաղտնաբառի փոխարեն մատնահետքով (fingerprint) հավելված մուտք գործելու հնարավորությունը, ինչն աննախադեպ է հայկական ֆինանսական հավելվածների ոլորտում: Ըստ բանկի հաճախորդների շրջանում կատարված վերջին հարցման՝ մատնահետքով հավելված մուտք գործելու հնարավորությունը ամենացանկալի թարմացումներից մեկն էր»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեզ համար առաջնային է սպասարկման որակի անընդհատ բարելավումը՝ լինի դա մասնաճյուղերում, թե օնլայն եղանակով։ Նոր հնարավորությունների ավելացումներն InecoMobile-ում ուղղված են օնլայն տարբերակով ավելի հարմարավետ սպասարկմանը։ Մեր հաճախորդները կարող են մուտք գործել իրենց InecoMobile համակարգը պարզապես մատնահետքով, և ստանալ մինչև 1,500,000 ՀՀ դրամ վարկ մեկ քլիքով ցանկացած վայրից, ցանկացած օր ու ժամ»,- ասել է Ինեկոբանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը:

«Արդեն 21 տարի է՝ Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում ավելի քան 400 հազ. հաճախորդ՝ բանկի 24 մասնաճյուղերում: Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման շնորհիվ»,- ընդգծել են բանկում:

Որպես վերոնշյալի ապացույց՝ Ինեկոբանկում ներկայացրել են հետեւյալ փաստերը՝

-2009-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպե,
-2012-ին առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,
-2014-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:
Դիտում՝ 13403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW