Նոր տարին նվերների եւ ջերմ անակնկալների շրջան է: Լավագույն նվերը գտնելը ոչ միայն սիրո եւ հոգատարության արտահայտություն է, այլեւ հնարավորություն՝ հաճելի բոնուսներ ստանալու Idram&IDBank հավելվածով գնումներ կատարելիս։Idram&IDBank-ը պատրաստել են մի քանի տոնական փայլուն գաղափար նվերների համար.1. Խնամքի միջոցներ Նոր տարին սկսեք հոգատարությամբ. մաշկի խնամքի հավաքածուներ, սպա պրոցեդուրաներ կամ ֆիթնես-աքսեսուարներ: Նշվածներից բոլորը կարող եք ձեռք բերել Իդրամի գործընկեր վաճառակետերում կամ խանութներից, վճարել Idram&IDBank հավելվածով եւ ստանալ ակնթարթային 2% idcoin։ Եթե այս տարի դեռ QR վճարումներ չեք կատարել, նոր արշավի ընթացքում վճարումներ կատարելիս կստանաք հավելյալ 10% idcoin։2. Անմոռանալի տպավորություններՆվիրեք անմոռանալի հուշեր՝ համերգի տոմսեր, սուրբծննդյան համեղ ընթրիք ռեստորանում կամ ընտանեկան հանգիստ: Շատ վայրեր, որոնք ընդունում են Idram QR վճարումներ, թույլ կտան վաստակել idcoin-եր՝ ուրախ պահեր նվիրելով նաեւ ձեզ:3. Անհատական նվերներԱնհատական զարդեր ձեր մտերիմների անվան տառով, ծննդյան ամսաթվով կամ սիրելի նշանով, փորագրությամբ հուշանվեր կամ ձեռագործ իրեր, որոնք միշտ ցույց են տալիս ձեր հատուկ ուշադրությունը: Վճարեք Իդրամով եւ ստացեք բոնուսներ նման ջերմ նվերների համար։4. Տեխնիկա եւ էլեկտրոնիկա21-րդ դարում բոլորի համար միշտ սպասված նվերներ են սմարթ աքսեսուարները, անլար ականջակալները կամ նորարար սարքերը․ ի՞նչ էր ուզում ձեր սիրելին կամ մտերիմ ընկերը շատ երկար ժամանակ ու այդպես էլ չէր գնում: Ընտրեք այն, վճարեք Idram&IDBank հավելվածով եւ կուտակեք idcoin-եր հետագա գնումների համար։5. Տաք ու հարմարավետ նվերներՁմռան համար հիանալի նվերներ են տաք շարֆերը, փափուկ ծածկոցները կամ բուրավետ մոմերը: Իդրամով կատարած վճարումներն այստեղ եւս կավելացնեն ձեր ստացած idcoin-երի քանակը։6. Նվեր-քարտերԱմենաունիվերսալ նվերը նվեր-քարտերն են․ եթե դժվարանում եք նվերների մեջ ընտրություն կատարել, սա եւ՛ կուրախացնի ձեր սիրելիներին, եւ՛ իրենց սրտով որեւէ բան ընտրելու հնարավորություն կտա։Իսկ ինչո՞ւ Idram&IDBank-ով գնումներ կատարելԴեկտեմբերի 16-ից 31-ը՝• Ստացեք 2% idcoin QR-վճարումների համար Իդրամի գործընկեր վաճառակետերում,• Հավելյալ 10% idcoin՝ այն հաճախորդների համար, ովքեր դեռ QR վճարումներ չեն կատարել այս տարվա ընթացքում (idcoin-երի ստացումը՝ արշավի ավարտից հետո):Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 9983