Mastercard միջազգային վճարային համակարգը ս.թ. օգոստոսի 11-ից դոլարով եւ եվրոյով քարտերի համար արժույթների փոխարկումը կսկսի իրականացնել գործարքի նույն օրը:Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին ասված է վճարային համակարգի տեղեկագրում, որն այն ուղարկել է ռուսաստանյան բանկերին:«Ներկայիս դրությամբ գնում կատարելիս արժույթով, որը տարբեր է թողարկված քարտի արժույթից, փախարկումն իրականացվում է վճարային համակարգի փոխարժեքով՝ գործարքի քլիրինգի (բանկերի միջեւ հաշվարկի) ամսաթվով, այսինքն՝ փոխարժեքը գործում է նաեւ վճարումն իրականացնելուց հետո եւս մի քանի օր: Այդ պատճառով հաճախորդից կարող է ավելի շատ գումար գանձվել ապրանքների կամ ծառայությունների դիմաց, եթե արժույթների փոխարժեքն այդ ընթացքում փոխվի եւ դառնա անբարենպաստ քարտապանի համար»,- նշում է պարբերականը: 13.07.2020 | 09:50 Mastercard Europe. Մուլտիուղղվածությունը մեր ռազմավարության հիմքն է Mastercard-ի տեղեկագրում ասված է, որ վճարային համակարգը ներդնում է այս փոփոխությունները սպառողական փորձի բարելավման համար՝ ապահովելով արժույթի փոխարկման թափանցիկությունը: Tweet Դիտում՝ 7907