Mastercard Europe. Մուլտիուղղվածությունը մեր ռազմավարության հիմքն է

13.07.2020 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard Europe #Մարկ Բարնետ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Mastercard Europe ընկերության նախագահ Մարկ Բարնետի (Mark Barnett) հարցազրույցից, որը նա տվել է «Վեդոմոստի» պարբերականին։

Մենք կարծում ենք, որ հանդիսանում ենք վճարային տեխնոլոգիաների վրա մասնագիտացած աշխարհում միակ բազմապրոֆիլային ընկերությունը։ Մուլտիուղղվածությունը հանդիսանում է մեր ռազմավարության հիմքը։ Բնականաբար, մենք հիմա, երեւի թե, մեծ շեշտ կդնենք անհպում տեխնոլոգիայի վրա։ Իհարկե, էլեկտրոնային առեւտուրը դուրս է գալիս առաջին պլան։ Բայց, ընդհանուր առմամբ, ռազմավարությունը մնում է անփոփոխ։

***
Կա նաեւ շատ հետաքրքիր նախագիծ Հյուսիսային Եվրոպայում։ Խոսքը P27 նախագծի մասին է։ Մենք ցանկանում ենք մասնակցել աշխարհում առաջին միջազգային մուլտիարժութային քլիրինգային համակարգի ստեղծմանը։ Այդ համակարգում Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների համար վճարումները կիրականացվեն իրական ժամանակում։ Դա մեր ապագայի շատ կարեւոր մասն է, P27-ում ակնթարթային վճարումները կիրականացվեն եվրոյով եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների արժույթներով։

***
Մեծ ներուժ ունեցող b2b փոխանցումները մեր զարգացման ռազմավարության շատ կարեւոր մասն են։ Մասամբ մենք կարող ենք աշխատել b2b փոխանցումներով՝ օգտագործելով քարտերը, վիրտուալ քարտերի համարների տեխնոլոգիան, այնպիսի տեխնոլոգիա, ինչպիսին է Mastercard MoneySend-ը։ Բայց կարող ենք նաեւ անցկացնել այդ գումարային հոսքերը ակնթարթային հաշվարկների համակարգերի կամ հաշվից հաշիվ փոխանցումների միջով։ Դա տեղավորվում է մուլտիուղղվածության մեր ռազմավարության մեջ։ Եվրոպայում առեւտրային կետերում կորպորատիվ վճարումները կազմում են տարեկան մոտ $13 տրլն։ Սակայն վճարումների ընդհանուր գումարը կազմում է մոտ $60 տրլն, այսինքն մնացած միջոցները փոխանցվում են հաշվից հաշիվ փաթեթային ռեժիմում կամ իրական ժամանակում՝ չեկերի եւ որոշ այլ գործիքների օգնությամբ։

Մենք կցանկանայինք ոչ միայն պարզապես մասնակցել այս տրանզակցիաներում, այլեւ ստեղծել դրանց համար հավելվածներ եւ սերվիսներ, որոնք հավելյալ արժեք կտային։ Մի քանի օրինակ բերեմ։ Մեծ Բրիտանիայում մենք ունենք Pay by Bank («Վճարի բանկի միջոցով») հավելվածը, որը կապված է հաշվից հաշիվ փոխանցումների հետ։ Այն թույլ է տալիս օգտագործել մոբայլ բանկային հավելվածը առցանց առեւտրի համար, ինչը շատ հեշտ է ու հարմար։

Մեկ այլ օրինակը փողերի լվացման դեմ պայքարի ծառայությունն է։ Այն օգնում է բացահայտել կասկածելի վճարումներն ակնթարթային հաշվարկների բոլոր համակարգերում։ Բանկին չափազանց դժվար է միայնակ արդյունավետ կերպով լուծել այս խնդիրը, քանի որ փողերը գալիս են հաշվի վրա, իսկ հետո գնում են հաշվից հաշիվ տարբեր բանկերում։ Այն երկրներում, որտեղ կան փողերի ակնթարթային փոխանցման համակարգեր, կարելի է սկսել պայքարել այս խնդրի դեմ՝ տեսնելով ամբողջ գործարքները բոլոր բանկերի բոլոր հաշիվների միջեւ։ Այսօր Մեծ Բրիտանիայում այս ծառայությունից 40 բանկ է օգտվում, եւ մենք հույս ունենք կիրառել այս փորձը նաեւ այլ երկրներում։

***
Կարծում եմ, կենսաչափությունը որպես հաճախորդների նույնականացման միջոց ակտիվ կզարգանա։ Այն շատ ավելի արդյունավետ է, քան գաղտնաբառերն ու sms-ով հաստատումները։ Մենք վերջերս ներդրում ենք կատարել վարքագծային կենսաչափության տեխնոլոգիայում։ Այն, թե ինչպես եք բռնում հեռախոսը, ինչպես եք մուտքագրում տեքստը՝ այս գործոնները կօգնեն որոշել՝ արդյոք իրականում դուք եք կատարում վճարումը։ Գտնում եմ, կենսաչափությունը չափազանց կարեւոր կլինի ապագայում։ Կա հետազոտություն, համաձայն որի իրենց տվյալների անվտանգությունն ապահովելու համար մարդիկ նախընտրում են օգտագործել կենսաչափությունն, այլ ոչ թե գաղտնաբառերը։  

Բայց, կարծում եմ, որ ի վերջո մենք կգանք թվային նույնականացմանը (Digital ID)։ Սա դժվար ճանապարհ է, քանի որ պահանջվում է մարդկանց, կառավարությունների, բանկերի, հեռահաղորդակցության օպերատորների, ռիթեյլերների մասնակցությամբ համակարգային լուծում։ Բայց, արդյունքում, թվային ID-ն բաշխված համակարգում անվտանգ պահպանվում է օնլայն։ Հենց սա է ապագան, քանի որ նման համակարգը շատ հեշտ կլինի օգտագործել վճարումների համար։

***
Վաղ թե ուշ հնանում է բացարձակապես ամեն ինչ, սակայն քարտերը կօգտագործվեն դեռ երկար ժամանակ։ Պլաստիկի այս կտորը շատ տեղ չի զբաղեցնում ձեր դրամապանակում, բայց դրանով կարելի է վճարել անհպում, այդ թվում՝ թանկարժեք գնումների դիմաց, եւ շատ երկրներ ներդնում են հենց այս անհպում տեխնոլոգիան։ Պարզապես մոտեցնել քարտը տերմինալին՝ շատ հարմար է։ Նման ձեւով կարելի է վճարել նաեւ սմարթֆոնով (ես հենց այդ կերպ եմ վճարում), օգտագործել մատանին կամ ժամացույցը։

Նունը եւ կանխիկն է. այն դեռ երկար ժամանակ կլինի ձեզ հետ, բայց իրավիճակների քանակը, երբ դրանք անհրաժեշտ են, եւ մարդկանց թիվը, ով օգտագործում է կանխիկը, աստիճանաբար նվազում են։ Սակայն կլինեն նաեւ նրանք, ովքեր կցանկանան օգտվել կանխիկից։ Իմ կարծիքով, քարտերը ներկայացնում են վճարման իրապես հարմար հնարավորություն եւ դեռ երկար ժամանակ կմնան կիրառության մեջ։

Մարկ Բարնետը գլխավորել է Mastercard-ի եվրոպական բիզնեսը ս.թ. հունիսի 1-ին։ Mastercard Europe-ն ընդգրկում է  53 երկիր եւ ունի ավելի քան 950 մլն քարտապան։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW