Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, նոյեմբերին կներկայացնեն հայկական գինին ու կոնյակը Prowine China ցուցահանդեսում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: 14.07.2017 | 09:38 Զարուհի Մուրադյան. Լավագույնն այն գինին է, որը բաժակի մեջ չի մնում Մասնավորապես, Չինաստանում կայանալիք ցուցահանդեսին կմասնակցեն 12 գինեգործական եւ 5 կոնյակ արտադրող հայկական ընկերություններ։ Զարուհի Մուրադյանը համոզված է, որ առաջիկայում «մենք խոսելու ենք գինեգործության ոլորտում գրանցած հերթական հաջողությունների մասին, որին նպաստելու են թե՛ հիմնադրամի աշխատանքները, թե՛ ոլորտի մասնագետների գիտելիքները»:Prowine China-ից բացի, հայկական գինին ու կոնյակը կներկայացվեն Գերմանիայում կայանալիք ProWine եւ Մոսկվայում նախատեսված Պրոդէքսպո ցուցահանդեսներում:Նշենք, որ Prowine China-ն կկայանա Շանհայում նոյեմբերի 14-16-ը: Tweet Դիտում՝ 6197