2024թ․ Սինգապուրի Ֆինտեք կոնֆերանսի ընթացքում Neuxon-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Գլոբալ ֆինանսների և տեխնոլոգիաների ցանցի (GFTN) հետ, որը Սինգապուրի Կենտրոնական Բանկի նոր հավակնոտ կազմակերպություններից է։ Համաձայնագիրը ստորագրել են Սինգապուրի ԿԲ Ֆինանսական տեխնոլոգիաների տնօրեն Սոփնենդու Մոհանթին և Neuxon-ի գործադիր տնօրեն Արմեն Հարությունյանը։«Neuxon-ի համագործակցությունը Գլոբալ ֆինանսների և տեխնոլոգիաների ցանցի հետ նպատակ ունի խթանել լավագույն փորձի և առաջատար տեխնոլոգիաների փոխանցումը։ Օգտագործելով Սինգապուրի առաջադեմ ֆինտեք էկոհամակարգը՝ Neuxon-ը նպատակ ունի ապահովել ամենավերջին տեխնոլոգիաների փոխանցումը Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի բանկերին և ֆինանսական հաստատություններին։ Նախաձեռնությունը նպատակաուղղված է այս տարածաշրջաններում ֆինանսական հասանելիության և օպերացիոն արդյունավետության բացերի լուծմանը։ Բացի այդ, Neuxon-ի համագործակցությունը հնարավորություն կտա տարածաշրջանային հաստատություններին ինտեգրել նորագույն ֆինանսական լուծումներ՝ բարելավելով նրանց մրցունակությունը թվային տնտեսության աճող պահանջների պայմաններում»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Արմեն Հարությունյանը ։GFTN-ը, որը ստեղծվել է Սինգապուրի Կենտրոնական Բանկի կողմից 2024 թվականին, նպատակ ունի խթանել ֆինանսական նորարարությունը գլոբալ համագործակցության միջոցով։ Ցանցը կազմակերպում է ֆորումներ, որոնք համախմբում են ոլորտի առաջատարներին, տրամադրում խորհրդատվական ծառայություններ նորարարական էկոհամակարգերի վերաբերյալ, առաջարկում մուտք դեպի փոխակերպող թվային հարթակներ և ներդնում կատարում տեխնոլոգիական ստարտափներում, որոնք պատրաստ են աճի և սոցիալական ազդեցության։ Ցանցի Միջազգային խորհրդատվական խորհրդի կազմում ընդգրկված են այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսիք են McKinsey ընկերության գլոբալ կառավարիչ գործընկեր Դոմինիկ Բարթոնը, Ant Group-ի նախագահ և գործադիր տնօրեն Էրիկ Ջինը, ինչպես նաև ֆինանսական ոլորտի այլ առաջնորդներ։ Tweet Դիտում՝ 4482