Նոյեմբերի 15-ին Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) մաս կազմող EIB Global-ը եւ ԱրմՍվիսԲանկը ստորագրել են €16 միլիոն ընդհանուր ծավալով վարկային պայմանագիր՝ Հայաստանում մանր, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսական հասանելիությունն ընդլայնելու նպատակով:Այս ֆինանսավորումը թույլ կտա ԱրմՍվիսԲանկին ակտիվացնել ձեռնարկությունների ֆինանսական հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանում բիզնեսի ծավալների աճին, շուկայի ընդլայնմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներառական տնտեսական աճի խթանման շրջանակում վարկային միջոցների 30%-ը նախատեսված է կանանց պատկանող ձեռնարկությունների համար՝ աջակցելով նրանց գործունեության ընդլայնմանը: Եվրոպական Միության (ԵՄ) կողմից տրամադրվող դրամաշնորհը կօգնի վարկերը դարձնել մատչելի տոկոսադրույքով՝ նպաստելով Հայաստանի փոքր բիզնեսների մրցունակությանը:«ԵՆԲ-ի հետ համագործակցությունն ԱրմՍվիսԲանկին թույլ կտա աջակցել տարատեսակ ձեռնարկությունների, այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների։ Այս նախաձեռնությունը կօգնի խթանել տնտեսական աճը Հայաստանում՝ միաժամանակ խթանելով էկոլոգիապես մաքուր գործելակերպը: ԱրմՍվիսԲանկն ու ԵՆԲ Գլոբալը միասին ձգտում են նպաստել հայաստանյան գործարար համայնքում նորարարություններին եւ աճին», - նշել է ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:«Մենք ուրախ ենք գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ միասին հայաստանյան ՄՓՄՁ-ներին մեր աջակցությունն ավելացնելու առթիվ։ ԵՆԲ-ն հակված է խթանել երկրում ձեռներեցությունն ու ներառական աճը՝ օգնելով բիզնեսներին հաղթահարել իրենց զարգացման խոչընդոտները: Երկարաժամկետ ֆինանսավորման (այդ թվում՝ տեղական արժույթով) հասանելիության բարձրացման հրատապ կարիքը բավարարելով՝ մենք Հայաստանի գործարար էկոհամակարգի համար ճանապարհ ենք հարթում դեպի ավելի դիմակայուն եւ նորարար ապագա», - նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:«Հայաստանյան ՄՓՄՁ-ներին ուղղված այս միջոցներով մենք իրականացնում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելով հայաստանյան մասնավոր հատվածի աջակցությունը եւ նպաստելով ֆինանսական հասանելիության հրատապ խնդրի հասցեագրմանը։ Մենք հետագայում կհիմնվենք այս ջանքերի վրա՝ Դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակում 2024-2027-ի ընթացքում տրամադրելով ընդհանուր €270 միլիոն, որի զգալի մասն ուղղված կլինի բիզնեսների զարգացմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիաներին, նորաստեղծ ձեռնարկություններին եւ արտահանման նոր հնարավորություններին, որոնք կաջակցեն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը։ Այս օգնությունը Հայաստանի համար Տնտեսական եւ ներդրումային պլանի (EIP) մասն է, որը երկրում տնտեսական աճին, կայուն զարգացմանը եւ բարեկեցությանն ուղղված համապարփակ նախաձեռնություն է»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:Նշվում է, որ այս համագործակցությունը կնպաստի ներառական տնտեսական աճին, ինչպես նաեւ վարկային միջոցների առնվազն 30% կտրամադրվի կանանց պատկանող բիզնեսներին:ԵՆԲ-ի եւ ԵՆԲ Գլոբալի մասինԵվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա եւ շրջակա միջավայր, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՄՓՄՁ-ներ)։ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները եւ զարգացման ֆինանսավորման ազդեցությունը՝ նպաստելով Եվրոպական միության երեք համընդգրկուն առաջնահերթության. «Եվրոպական կանաչ գործարք» (European Green Deal), «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) եւ կայուն ու ներառական աճ։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին եւ հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանը։ԱրմՍվիսԲանկի մասինԱրմՍվիսԲանկը, լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց, իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, EIB, FCI, EDB, IBEC, PCAF եւ այլն: Tweet Դիտում՝ 4571