IDBank եւ Իդրամ. Խնայում ենք միասին

14.11.2024 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ
IDBank-ը տարբեր նախաձեռնություններով շատ հաճախ իր հաճախորդների շրջանում խթանում է գումար խնայելու մշակույթի զարգացումը։

Դրանցից է նաեւ հոկտեմբերի 31-ին մեկնարկած «Ավանդային արշավը», որի շրջանակում մինչեւ դեկտեմբերի 31-ը, ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով, հաճախորդները կստանան մինչեւ 10․1% տարեկան տոկոսադրույք, պարզապես անհրաժեշտ է ընտրել «Առանց ավելացման իրավունքի» ավանդի տեսակը համապատասխան ժամկետով։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։

Բացի այդ, թե Idram&IDBank հավելվածով, թե մասնաճյուղերում մինչեւ դեկտեմբերի 31-ը ներդնելով 400.000 դրամ եւ ավելի գումարի չափով ժամկետային ավանդ՝ հնարավորություն ունեք մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Խաղարկության պայմաններին էլ կարելի է ծանոթանալ այստեղ։

IDBank եւ Իդրամը ներկայացնում են նաեւ ավանդից բացի խնայելու մի քանի պարզ, բայց արդյունավետ քայլ.

1․ Սահմանեք նպատակներ

Համաձայնեք, որ ավելի հեշտ է խնայել, երբ հստակ գիտես՝ ինչին են ուղղվելու խնայողություններդ․ նոր սմարթֆոն, ճամփորդություն երազանքների երկիր, սիրելի օծանելիք եւ անգամ բնակարան։

Նպատակները կարող են լինել կարճաժամկետ (մի քանի ամսից մինչեւ 2 տարի) եւ երկարաժամկետ (4 տարի եւ ավելի)։ Գրեք ձեր ցանկությունները, դասակարգեք դրանք եւ հաշվեք՝ մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ դրանցից յուրաքանչյուրին հասնելու համար եւ որքան ժամանակում կկարողանաք խնայել անհրաժեշտ գումարը։

2․ Հետեւեք ծախսերին

«Անպայման գրեք ամսական ծախսերը» խորհուրդը հաճախ ենք լսում, բայց իրականացնելը, գիտենք, որ բարդ է։ Առաջին քայլով կարելի է գրել ամսական ֆիքսված ծախսերը՝ կոմունալներ, մանկապարտեզ, դպրոց, վառելիքի գումար եւ ընդմիջման մոտավոր արժեք։ Այսպես կձեւավորվի հաշվելու սովորությունը։ Իսկ ընթացիկ ծախսերն ամեն օր գրելու փոխարեն կարող եք օրվա վերջում տեսնել Idram&IDBank հավելվածում եւ վերլուծել՝ որոնք են եղել ավելորդ ծախսերը։

3․ Բացեք խնայողական հաշիվ

Իհարկե, միայն հաշիվ բացելը բավարար չէ, պետք է նաեւ գումար փոխանցել այդ հաշվին։ Իսկ ի՞նչ առավելություններ ունի հենց խնայողական հաշիվը․ օրինակ, IDBank-ում խնայողական հաշվի վրա գումարը պահելով՝ հնարավորություն եք ստանում ունենալ տարեկան հավելյալ եկամուտ՝ ցանկացած պահի գումար ավելացնելու կամ նվազեցնելու հնարավորությամբ։ Դե, իսկ ամսական 50․000 դրամ եւ ավելի QR վճարումներ կատարելով բանկի յուրաքանչյուր վճարային քարտով, հաշվով կամ Rocket Line 0%-ով՝ խնայողական հաշվի տոկոսադրույքը տվյալ ամսվա համար կկազմի տարեկան 5%։

4․ Ունեցեք ավանդ

Եթե ձեր նպատակները երկարաժամկետ են եւ հստակ գիտեք՝ խնայած գումարը առաջիկա մի քանի տարվա ընթացքում չեք օգտագործելու, հիանալի տարբերակ է նաեւ ավանդ ունենալը։ Սովորաբար այն տարեկան եկամուտի ավելի բարձր տոկոսադրույքի հնարավորություն է տալիս, քան խնայողական հաշիվը։ IDBank-ը, օրինակ, ունի ավանդի երեք տեսակ՝ ավելացման իրավունքով, առանց ավելացման իրավունքի եւ անժամկետ:

5․ 50/30/20 սկզբունքը

Սա աշխարհում տարածված ու շատ հայտնի, նաեւ՝ կիրառելի սկզբունք է։ Նշանակում է, որ ձեր ամսական եկամուտը պետք է բաշխել այսպես՝ 50%-ը կարիքներին, 30%-ը ցանկություններին, իսկ 20%-ը խնայողությանը։ Իհարկե, այս սկզբունքը ճկուն է եւ կարելի է հարմարեցնել անհատական եկամուտներին ու ծախսերին՝ մեծացնելով կա՛մ կարիքներին հատկացվող գումարի չափը, կա՛մ խնայողություններին կա՛մ էլ՝ ցանկություններին։ Սակայն կարեւոր է ամսական եկամուտների որոշ մասն անպայման ուղարկել խնայողական հաշվին կամ ավանդին։

Եվ վերջում․․․

Բոլորս սիրում ենք առցանց խանութներից գնումներ կատարել, բաժանորդագրվել տարբեր հարթակների ու դիտել ֆիլմեր, երաժշտություն լսել, ինչպես նաեւ հաճախ դրսում սուրճ խմել․ մենք չենք առաջարկում ամբողջությամբ հրաժարվել այս փոքրիկ հաճույքներից, բայց կարեւոր է միշտ ունենալ առաջնահերթություններ․ արդյո՞ք ուզում եք, ի վերջո, գնալ երկար երազած ճամփորդությանը՝ պարբերաբար ոչ շատ անհրաժեշտ գնում կատարելու կամ միշտ դրսում սրճելու ու սնվելու փոխարեն։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 13206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW